diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Մագիստրոսական Աշխատանք Պատրաստի արտադրանքի իրացման հիմնախնդիրները Ջերմուկ գրուպ ՓԲԸ-ում

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
1.1.Պատրաստի արտադրանքի գնահատումը և հաշվառումը
1.2.Պատրաստի արտադրանքի իրացման համակարգը և ուղիները
ԳԼՈՒԽ 2. ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ ՓԲԸ-ՈՒՄ
2.1. ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ ՓԲԸ-ի տնտեսական գործունեությունը և պատրաստի արտադրանքի իրացման ուղիները
2.2. Հասույթը պատրաստի արտադրանքի իրացումից և նրա դերը ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ ՓԲԸ-ի արտադրական գործընթացում
ԳԼՈՒԽ 3. ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ ՓԲԸ-ՈՒՄ
3.1.Պատրաստի արտադրանքի իրացման ազդեցությունը ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ ՓԲԸ-ի տնտեսական գործունեության վրա
3.2.Պատրաստի արտադրանքի իրացման արդյունավետության բարձրացման ուղիները ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ ՓԲԸ-ում
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Հետազոտության թեմայի արդիականությունը: Պատրաստի արտադրանքի իրացումը հանդիսանում է կարևորագույն տնտեսական ցուցանիշ, որն արտացոլում է ընկերության տնտեսական- ֆինանսական գործունեությունը: Պատրաստի արտադրանքի իրացումն իրենից ներկայացնում է պատրաստի արտադրանքի բացթողումը շրջանառության մեջ դրա դիմաց սահմանված գներով վճարում կատարելու պայմանով: Իրացված է համարվում այն արտադրանքը, որը դուրս է գրվել արտադրողի պահեստից և վճարվել է սպառողի կողմից:
Պատրաստի արտադրանքի իրացումն իրենից ներկայացնում է մի շարք տնտեսական գործողությունների ամբողջություն, որոնք կապված են պատրաստի արտադրանքի իրացման գործընթացի հետ: Իրացման գործընթացի պլանավորումը սկսվում է ընկերության պատվերներով ապահովվելուց հետո, ինչի հիման վրա էլ ընկերության համապատասխան բաժինների աշխատակիցների կողմից կազմվում է ամսեկան պլանը: Պատվիրատուների հետ կնքվում են պայմանագրեր, որոնցում նշվում է արտադրատեսականին, առաքման կամ մատակարարման ժամկետները, արտադրանքի քանակը և որակը, գինը, վճարման ձևը:
Քանակապես ընկերության հիմնական գործունեությունից եկող շահույթը իրենից ներկայացնում է հարկային պարտավորությունների կատարման արդյունքում առկա մնացորդի և իրացված պատրաստի արտադրանքի ինքնարժեքի տարբերությունը: Նշանակում է, որքան շատ է ընկերությունը իրացնում բարձր շահութաբերություն ունեցող արտադրանք, այնքան բարձր է շահույթի մակարդակը, ինչն արդեն իսկ վկայում է ընկերության ֆինանսական դրության կայունության մասին: Ահա թե ինչն է հիմնական պատճառն այն բանի, որ ընկերության տնտեսական գործունեության ֆինանսական արդյունքները ուսումնասիրվում են պատրաստի արտադրանքի իրացման հետ սերտ փոխկապակցվածության մեջ:
Պատրաստի արտադրանքի իրացման ծավալների աճը և դրա որակական բարձր մակարդակը զգալի ազդեցություն են ունենում ընկերության ծախսերի, եկամտի և շահութաբերության մակարդակի վրա:
Պատրաստի արտադրանքի իրացման հետ կապված հարցերում էական նշանակություն ունի ընկերության կողմից իրականացվող մարքեթինգային գործունեությունը, հատկապես մարքեթինգի արտադրական և իրացման գործառույթները: Արտադրական ֆունկցիայի միջոցով իրականացվում է նոր ապրանքների արտադրության կազմակերպում և նոր տեխնոլոգիաների մշակում, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպում, պատրաստի արտադրանքի որակի և մրցունակության կառավարում։Իրացման կամ վաճառքի ֆունկցիան հանդիսանում է հիմնաքար ապրանքաշարժի համակարգի կազմակերպման, սպասարկման կազմակերպման, իրացման, խթանման և պահանջարկի համակարգի ձևավորման կազմակերոպման, նպատակաուղղված ապրանքային և գնային քաղաքականության անցկացնման համար։
Նշված հիմնախնդիրների համակարգային վերլուծության և դրանց մի մասի լուծման տարբերակների մշակման անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է հետազոտության թեմայի արդիականությունը տեսական ու կիրառական կարևոր նշանակությունը:

Էջ 70 Գին 40,000 Պատվիրել