diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Կուրսային Մտավոր հետամնաց երեխաների հաղորդակցման առանձնահատկությունները

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1.1. Խոսքային հաղորդակցման առանձնահատկությունները
1.2. Ոչ խոսքային հաղորդակցման առանձնահատկությունները
1.3. Ժեստեր
1.4. Միմիկաներ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ



ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս, երբ աշխարհում տեղի են ունենում մասշտաբային փոփոխություններ սոցիալ-տնտեսական և քաղաքական ոլորտներում, ամենադժվար ժամանակաշրջան է ստեղծվում երեխաների համար, ովքեր դեռևս չունեն ձևավորված աշխարհայացք և արժեքային համակարգ:
Նախադպրոցական և կրտսեր դպրոցական շրջանը համարվում է ամենադժվար շրջանը ցանկացած տեսանկյունից: Այդ տարիքի հիմնական խնդիրը հասակակիցների հետ շփումն է: Տարեկիցների հետ հարաբերությունները մշտապես գտնվում են նախադպրոցականի ուշադրության կենտրոնում, դրանով իսկ սահմանվում է նրանց վարքագիծը, գործողությունները, անձի հետագա զարգացումը և սոցիալական դիրքը: [3]
Մտավոր հետամնաց երեխաների դեպքում անհրաժեշտություն է առաջանում նրանց ինտեգրացնել հասարակությանը, ստեղծել համապատասխան պայմաններ շրջապատողների հետ սոցիալական փոխազդեցության մեջ մտնելու համար: Զարգացման ընթացքում հոգեբանա-կրթական անտեսումը նման խնդիր ունեցող երեխաների մոտ կարող է հանգեցնել կապի, միջանձնային հարաբերությունների, սոցիալիզացիայի խանգարման: [8]
Կուրսային աշխատանքի նպատակը մտավոր հետամնաց երեխաների հաղորդակցման առանձնահատկությունների բացահայտումն է և դրանց ուսումնասիրությունը: Ուսումնասիրման օբյեկտ են մտավոր հետամնաց երեխաները, իսկ առարկա` մտավոր հետամնաց երեխաների առանձնահատկությունները հաղորդակցման ոլորտում: Կուրսային աշխատանքը բաղկացած է ներածությունից, չորս հարցերից, եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից: Հարցերից առաջին երկուսը ուսումնասիրում են մտավոր հետամնաց երեխաների խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման առանձնահատկությունները, իսկ հաջորդ երկու հարցերով առանձնացվում են մտավոր հետամնաց երեխաների դրսևորած ժեստերը և միմիկաները: Աշխատանքի կատարման ընթացքում օգտագործվել է մասնագիտական արդի գրականություն:

Էջ 15 Գին 3.000 Պատվիրել