diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Կուրսային Մտավոր հետամնաց երեխաների խոսքի զարգացման առանձնահատկությունները

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1.1. Բառապաշարի բնութագիր
1.2. Քերականություն, քերականական կառույցի բնութագիր
1.3. Հնչույթ
1.4. Վանկ
1.5. Կապակցված խոսք
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Խոսքը բարձրագույն հոգեկան գործընթաց է, որի հիմնական գործառույթը մարդկանց հետ հաղորդակցման մեջ մտնելն է, այն ապահովում է մտածողության և մտքերի դրսևորման ընթացքը: Մտքի և խոսքի ոչ նույնական լինելն առանձնապես ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ մարդուն չի հաջողվում իր մտքերը արտահայտել բառերի օգնությամբ: Մտավոր հետամնաց երեխաների կյանքում խոսքը ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլ նաև նպաստում է նրանց հարմարվողականությանը, օժանդակում հասարակության մեջ ինտերգրվելուն: Բավարար բառապաշար ունենալը կենսական նշանակություն ունի մարդու համար ընդհանրապես, իսկ երեխայի համար` առավել ևս, քանի որ նա չի կարող արտահայտել իր պահանջը, ցանկությունը, միտքը: Իսկ եթե երեխան ունի չափավոր կամ ծանր մտավոր հետամնցություն և խոսքում կիրառվում են բառ-նախադասություններ պարզ է դառնում խնդրի կարևորությունը և արդիականությունը: Բառապաշարի հարստացումը լուրջ գործընթաց է, այն նպաստում է մտավոր հետմնաց երեխայի խոսքի զարգացմանը: Սահմանափակ, միայն կենցաղային ոլորտն ընդգրկող բառապաշարը բավական չէ հետագա կյանքին լիարժեք ինտեգրվելու համար: Բառապաշարի հարստացումը քրտնաջան և հետևողական աշխատանք է պահանջում, քանի որ մտավոր հետամանց երեխաները առանց օժանդակության չեն կարող սովորել:
Ուսուցման ամենաարդյունավետ միջոցը դա “Սովորելն է գործունեության մեջ”:
Մտավոր հետամնաց երեխաների խոսքի զարգացումը, բառապաշարի հարստացումը ունի կարևոր նշանակություն, քանի որ արդի պահանջներից մեկն է երեխաների ակտիվ ներառումը հասարակություն, իսկ հասարկության մեջ ներառվելու համար շատ կարևոր է խոսքը: Ուստի մտավոր երեխայի խոսքի բառապաշարի ուղղություներով արվող աշխատանքները կարևոր են և հնարավություն են տալիս լուծել այս երեխաների ուսուցման և սոցալիզացիայի խնդիրնեը:

Էջ 25 Գին 5.000 Պատվիրել