diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Քաղաքական իրադրությունը Մերձավոր Արևելքում և Հայաստանը XVII դարի երկրորդ կեսին

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Քաղաքական իրադրությունը մերձավոր արևելքում և Հայաստանը XVII դարի երկրորդ կեսին
1.1 Իրադրությունը մերձավոր արևելքում: Կանդիական պատերազմը և նոր խաչակրաց արշավանքի կազմակերպման հարցը
1.2 Դրությունը Հայաստանում, ազատագրության հնարավոր ուղիները և հայոց արևմտյան կողմնորոշումը
Գլուխ 2. Արևմտահայոց դիվանագիտական գործունեությունը Հայաստանի ազատագրման հարցում
2.1. Խաչատուր գաղատացին և հայաստանի ազատագրության հարցը
2.2. Մահտեսի Մուրադի գործունեությունը
Գլուխ 3. Արևելահայոց դիվանագիտական գործունեությունը
3.1 Հակոբ ջուղայեցին և նրա պատվիրակության գործունեությունը
3.2. Իսրայել Օրին Եվրոպայում, նրա գործունեության առաջին շրջանը
Եզրակացություն
Առաջարկություններ

Հատված
Սույն աշխատանքի արդիականությունը և թեմայի ուսումնասիրման կարևորությունը պայմանավորված է XVII դարի երկրորդ կեսի հայ ազատագրական պայքարի նոր զարթոնքի ուսումնասիրման հետ, որն առավելապես կապված էր արևմտահայ Խաչատուր Բաղայացու և Մահտեսի Մուրադի, ինչպես նաև արևելահայ Հակոբ Ջուղայեցու և Իսրայել Օրու քաղաքական գործունեության հետ: Աշխատանքում մենք առաջին հերթին լուսաբանել ենք XVI դարի վերջին և XVII դարի կեսերին Մերձավոր Արևելքում տիրող ռազմա-քաղաքական իրավիճակը, այնուհետև խոսել XVII դարի կեսերին Վենետիկի հանրապետության և Օսմանյան կայսրության միջև բռնկված երկարատև պատերազմի մասին (Կանդիական պատերազմ (1645 – 1669 թթ.)): Այս երկարատև և անզիջում պատերազմը հետագայում նոր հույսեր ներշնչեց անկախության ձգտող հայ ժողովրդին՝ խթանելով ազատագրական պայքարի զարթոնքին ու վերսկսմանը:
Ինչպես գիտեք, Հայաստանի երկու հատվածները օսմանյան և պարսկական տիրապետության տակից ազատագրելու համար հայությունը հաճախ օգնություն էր հայցում Արևմուտքից: Այդ ժամանակահատվածում ազդեցիկ դեր խաղացող արևմտաեվրոպական պետություններից շատերը հեռանկարային չէին համարում Օսմանյան կայսրության դեմ ռազմական գործողություններ ծավալել՝ հանուն քրիստոնյա հայ ժողովրդի անկախության ու բարեկեցության: Հայ ժողովրդի նվիրյալները հաճախ դիմում էին նաև Հռոմի պապին, խոստանալով անկախության վերականգնման դիմաց պետական մակարդակով ընդունել կաթոլիկություն: Սակայն թե՛ Արևմուտքի աշխարհիկ, և թե՛ հոգևորական իշխանությունն հակված էր ինքն առավելագույնս օգուտ քաղել Հայաստանի ազատագրումից:

Գրականության ցանկ
1. Աբրահամյան Ա., «Իսրայել Օրի», Երևան, 1978:
2. Ասրյան Ա., «Հայոց պատմություն», Երևան, 2004:
3. Աղայան Ծ. – Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից – ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1976:
4. Անասյան Հ., «XVII դարի ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում», Երևան, 1961:
5. Երեմեև Դ., «Թուրքերի ծագումը» (թարգմանություն ռուսերենից՝ Հ. Մարտիրոսյանի), Երևան, 1975:
6. Ժամկոչյան Հ., «Հայ ժողովրդի պատմություն (սկզբից մինչև XVIII դարի վերջ)», Երևան, 1975:
7. Պարսամյան Վ., «Հայ ժողովրդի պատմություն (IX – XIX դդ.)», հատ. II, Երևան, 1965:
8. Սիմոնյան Հ., «Հայոց պատմություն», Երևան, 2000:
9. Սկազկին Ս., «Միջին դարերի պատմություն», Երևան, 1978:

Էջ 60 Գին 25000 Պատվիրել