diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Փոխառու կապիտալի կառավարման արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ իրական հատվածի կազմակերպություններում

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Կազմակերպության կապիտալի կառավարման տեսամեթոդաբանական հիմքերը
1.1 Կազմակերպության կապիտալի ձևավորման աղբյուրները, կազմն ու կառուցվածքը
1.2 Փոխառու կապիտալի էությունը և առանձնահատկությունները
1.3 Փոխառու կապիտալի կառավարման օրենսդրական հիմքերը ՀՀ-ում
Գլուխ 2. Փոխառու կապիտալի շուկայի գնահատումը և վերլուծությունը ՀՀ-ում
2.1 Փոխառու կապիտալի շուկայի ձևավորումը և զարգացումը ՀՀ-ում
2.2 Փոխառու կապիտալի շուկայի վերլուծությունը ՀՀ-ում
2.3 Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների գնահատումը և վերլուծությունը (Գնոմոն ԲԲԸ-ի օրինակով)
Գլուխ 3. Փոխառու կապիտալի կառավարման արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ իրական հատվածի կազմակերպություններում
3.1 Փոխառու կապիտալի կառավարման հիմնախնդիրները ՀՀ իրական հատվածի կազմակերպություններում
3.2 Փոխառու կապիտալի կառավարման արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ իրական հատվածի կազմակերպություններում
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործած գրականության ցանկ

Հատված

Բանկային համակարգի կայունության ամրապնդման տեսանկյունից ներկայումս կարևորվում է, որպեսզի բանկային համակարգն ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերի տնտեսության կառուցվածքային բարեփոխումների գործընթացում` մշակելով իրական հատվածի զարգացման և արդիականացման համալիր ծրագիր: Ընդ որում, շուկայական մեխանիզմները, այդ թվում՝ դրամավարկային քաղաքականության գործիքները, պետք է ներառված լինեն տվյալ ծրագրի իրականացմանն ուղղված միջոցառումների ցանկի մեջ: Առևտրային բանկերի կողմից տնտեսության իրական հատվածի վարկավորման խթանման խնդիրը լիովին չի կարող լուծվել վերջիններիս ներգրաված միջոցների և Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման մեխանիզմի միջոցով: Տնտեսության իրական հատվածում ներդրումները խթանելու ուղղությամբ կարևոր խնդիր է հանդիսանում բանկերում երկարաժամկետ ռեսուրսների ձևավորման արդյունավետ և մշտապես գործող մեխանիզմի ձևավորումը: Փաստացիորեն, նշված խնդիրը շարունակում է չլուծված մնալ` չնայած այն հանգամանքին, որ այդ ռեսուրսներն անհրաժեշտ են տնտեսությանը: Նման իրավիճակում նպատակահարմար կլինի, որպեսզի տնտեսության ֆինանսավորման ուղղությամբ հիմնական բեռն իրենց վրա վերցնեն մասնագիտացված ներդրումային բանկերը: Ներկայումս գործող «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն առևտրային բանկերը չի թույլատրվում անմիջականորեն ներդրումներ կատարել տնտեսության մեջ: Տվյալ պարագայում տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման հիմնական աղբյուրը բիզնեսի գծով տրամադրվող վարկերն են, որոնք բավական բարձր տոկոսադրույքներ ունեն, ինչը բնականաբար կասկածի տակ է դնում դրանց տնտեսական արյունավետությունը: Առևտրային կազմակերպությունները վարկեր են ներգրավում սեփական ֆինանսական միջոցների բացակայության պատճառով՝ դրա դիմաց գրավադրելով կազմակերպության և դրա սեփականատերերի գույքը: Տնտեսական գործունեության ընթացքում ձևավորված դրամական հոսքերը ուղղվում են վարկի մայր գումարի և տոկոսադրույքների մարմանը և կազմակերպությունն ի վերջո կհայտնվի ավելի վատ ֆինանսական իրավիճակում: Նման պայմաններում հնարավոր են վարկի մարումների գծով ուշացումներ կամ ընդհանրապես դրանց դադարեցում, ինչն արդեն բացասաբար կազդի բանկի ֆինանսական կայունության վրա:

Գրականության ցանկ

1. Ֆինանսական կայունության հաշվետվություն, ՀՀ ԿԲ 2016,
2. Հայաստանի ֆինանսների վիճակագրություն 2016,
3. ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագիր, թիվ 9 (217) 2016,
4. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016,
5. Գնաճի հաշվետվություն, ՀՀ կենտրոնական բանկ, 2016,
6. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
7. …

Էջ 68 Գին 30000 Պատվիրել