diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Վարկավորման տոկոսադրույքի ազդեցության գնահատումը ՀՀ տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման վրա

Բովանդակություն

Գլուխ 1. Վարկավորման գործընթացի ազդեցության տեսամեթոդաբանական ուսումնասիրությունը
1.1 Վարկի էությունը, տեսակները և ձևերը
1.2 Վարկավորման գործընթացի կազմակերպումը
1.3 Վարկավորման դերը և նշանակությունը տնտեսության համար

Գլուխ 2. Վարկավորման գործընթացի կազմակերպումը ՀՀ-ում և դրա միջազգային փորձը
2.1 Վարկավորման կազմակերպման սկզբունքներն ու առանձնահակտությունները, առկա հիմնախնդիրները ՀՀ-ում
2.2 Վարկավորման գործընթացի միջազգային փորձի համեմատական բնութագիրը

Գլուխ 3. Վարկավորման տոկոսադրույքի կարգավորման մոտեցումները ՀՀ տնտեսության կայունացման գործում
3.1 Վարկավորման տոկոսադրույքի ձևավորման և կարգավորման մոտեցումները ՀՀ-ում
3.2 Վարկավորման տոկոսադրույքի ազդեցության գնահատումը ՀՀ տնտեսության իրական հատվածի կայունության ապահովման գործում
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործած գրականության ցանկ

Հատված
Տնտեսական հարաբերությունները մշտապես զարգանում են` իրենց հերթին մեծացնելով ֆինանսական միջոցների նկատմամբ պահանջարկը: Մերօրյա հասարակությունում ֆինանսական միջոցների հնարավոր աղբյուրներից առանձնանում է վարկավորումը, որն աստիճանաբար ընդլայնում է իր կիրառման ոլորտները: Բայց հանդիսանալով տարաբնույթ տնտեսական ծրագրերի կյանքի կոչման, բարեկացության ավելացման, հնարավորությունների օգտագործման միջոց` այն նաև հանդիսանում է ֆինանսական պարտավորության առաջացման աղբյուր: Հարկ է նշել, որ վարկային ռեսուրսները տարեցտարի դառնում են ավելի հասանելի և դրա մասին է վկայում այն փաստը, որ ՀՀ բանկային համակարգի ֆինանսական միջնորդության մակարդակը 2014-2018թթ. ընթացքում ավելացել է մոտ երեք անգամ և միջին տարեկան աճի տեմպը կազմել է մոտ 17%, իսկ 2019թ. սկզբին փողի զանգված/ՀՆԱ ցուցանիշը ավելացել է 1.3 տոկոսային կետով և կազմել է 38.4%: Բանկային համակարգը ցուցաբերել է բավականին դինամիկ զարգացման միտումներ և վերջին ութ տարիների ընթացքում ակտիվների միջին տարեկան աճը կազմել է մոտ 21%, վարկերինը՝ 22%` աճելով մոտ հինգ անգամ: Այդ նույն ժամանակահատվածում վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը աճել է 19%-ից մինչև 42%, իսկ բանկերի վարկային պորտֆելի միջին տարեկան աճը կազմել է 30%: Երևույթն ունի ինչպես դրական, այնպես էլ խնդրահարույց հետևանքներ: Դրական հետևանքները բազմաթիվ են և արտահայտվում են տնտեսական տարբեր ցուցանիշների աճով: Բայց մյուս կողմից՝ վերջին շրջանում ականատես ենք լինում նաև չաշխատող վարկերի տեսակարար կշռի ավելացմանը (նախորդ տարեվերջին այն կազմել է մոտ 7.5%): Խնդիրը գոյություն ունի, որի առաջացմանը նպաստել են մի կողմից տնտեսության հետճգնաժամային վիճակը, իսկ մյուս կողմից էլ ցածր վարկարժանությամբ փոխառուների վարկավորումը: Պետք է նշել նաև, որ խնդրի լուծման նպատակով արդեն իսկ իրականացվել են համապատասխան փոփոխություններ բանկերի գործունության կարգավորման դաշտում՝ բարձրացնելով որոշ վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստին հատկացումների դրույքները և ռիսկի կշիռները, ինչպես նաև կապիտալի պահանջը: Վերը նշված ժամանակահատվածում բավականին նվազել է նաև արտարժութային վարկերի տոկոսադրույքը, չնայած այն մտահոգիչ հանգամանքի, որ վարկերի դոլլարիզացիայի մակարդակը 2018թ. կազմել է մոտ 67%: Ընդհանուր առմամբ՝ վարկավորման ծավալների աճի կամ նվազման վրա էական ազդեցություն ունի տոկոսադրույքի մեծությունը:

Գրականության ցանկ
1. Ֆինանսական կայունության հաշվետվություն, ՀՀ ԿԲ 2016,
2. Հայաստանի ֆինանսների վիճակագրություն 2016,
3. ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագիր, թիվ 9 (217) 2016,
4. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016,
5. Գնաճի հաշվետվություն, ՀՀ կենտրոնական բանկ, 2016,
6. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
7. …

Էջ 73 Գին 35000 Պատվիրել