diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Մաքսային կարգավորման բարելավման ուղիները, ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված խնդիրները ՀՀ-ում

Բովանդակություն

Գլուխ 2. Մաքսային կարգավորման բարելավման ուղիները, ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված խնդիրները ՀՀ-ում
2.1 Մաքսային կարգավորման առանձնահատկությունները ՀՀ-ում
2.2 Ստվերային տնտեսության առաջացմանը նպաստող մաքսային կարգավորման ուղիները
2.3 Ստվերային տնտեսության գնահատումը ՀՀ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի ընթացքում տարված աշխատանքների, այդ թվում՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և մաքսային հսկողության հետ կապված գործառույթների արդյունքում, արձանագրվել է մաքսային իրավախախտումների 426 դեպք, ինչը գերազանցում է 2018 թվականի ցուցանիշները 141%-ով (177 իրավախախտում 2018 թվականին) և 2019 թվականի ցուցանիշները 111%-ով (202 իրավախախտում 2019 թվականին): Հայտնաբերված 426 դեպքից՝ 296-ը հանդիսացել են մաքսանենգության դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 130 դեպքով էլ սկսվել է վարչական վարույթ: Համադրելով վերջին երեք տարիների ցուցանիշները, ակնհայտ է դառնում, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ապահովվել է բացահայտումների դինամիկ աճ, իսկ 2020 թվականի բացահայտումների ցուցանիշը հանդիսանում է լավագույն ցուցանիշը վերջին 10 տարիների ընթացքում: Սա խոսում է ստվերային տնտեսության կրճատման աշխատանքների արդյունավետության բարձրացման մասին: Այսպիսով, ստվերային տնտեսության հաղթահարումը և մաքսատուրք վճարողների շրջանում օրինապահ վարքագծի ձևավորումը կախված են երեք գործոններից: Առաջին՝ արդյո՞ք մաքսային կանոնները արդար են և արդյունավետ: Երկրորդ՝ արդյո՞ք մաքսային կանոնները կենսագործվում են ամբողջությամբ: Երրորդ՝ արդյո՞ք ֆորմալ բիզնես միջավայրը բավականաչափ գրավիչ է տնտեսական գործունեության տվյալ տեսակների համար: Այս նախադրյալների ապահովումը կառավարությունից պահանջելու է հետևողական և թիրախավորված աշխատանք, որի պարագայում է միայն հնարավոր չեզոքացնել ստվերային տնտեսությունը, ավելացնել ՀՆԱ-ն և պետական եկամուտները, ինչպես նաև բարձրացնել բնակչության կենսամակարդակը: Տնտեսական և հարկաբյուջետային մի շարք ցուցանիշներ ցույց են տալիս, որ 2018թ.-ին արձանագրվել է ստվերային տնտեսության որոշակի կրճատում, և այդ միտումը շարունակվել է 2019թ.: Նախորդ տարվա ցուցանիշներով տնտեսության մեջ ստվերի կրճատումը 2019թ.-ին կազմել մինչև 10%: Կոռուպցիա, անհավասար մրցակցություն, մակրոտնտեսական անկայունություն, սոցիալական բևեռացում, ցածրորակ առողջապահություն և կրթություն. սրանք այն ուղղակի կամ անուղղակի հետևանքների մի մասն են, որոնք ի հայտ են գալիս տնտեսության մեջ ստվերի խորացման հետևանքով: Որքան մեծ է ստվերային տնտեսության կշիռն, այնքան քիչ հարկ է հավաքում պետական ապարատը, և համապատասխանաբար տուժում է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը, խաթարվում է սոցիալական պաշտպանության գործառույթը: Ստվերային տնտեսությունը կամ ոչ ֆորմալ տնտեսությունը բնորոշ է աշխարհի բոլոր երկրներին, սակայն տարբերվում է ծավալով: Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ ՀՆԱ նկատմամբ ստվերի աննշան մակարդակ ունեն զարգացած տնտեսությամբ երկրները՝ Նորվեգիան, Կանադան, Նիդերլանդները, ՄԹ-ն՝ 1-2.3%-ի սահմաններում, մինչդեռ զարգացող երկրներում գնահատականները զգալիորեն բացասական են:

Գրականության ցանկ
1. Борисова И.И. Правовое обеспечение внешнеэкономической деятельности: учебно-методическое пособие. Нижний Новгород., 2010. С. 163.
2. Ашавский Б.М., Бирюков М.М. Международное право: учебник. М., 2015. С. 341.
3. Ялбулганов А.А. Пошлины в инструментарии внешнеторгового регулирования // Публично-правовые исследования (электронный журнал). 2014. № 2. С. 2
4. Решение Совета Евразийской экономической комиссии от 16.07.2012 N 54 “Об утверждении единой Товарной номенклатуры внешнеэкономической деятельности Евразийского экономического союза и Единого таможенного тарифа Евразийского экономического союза”. Приложение 6.
5. Пащенко А.В. Международно-правовая база таможенно-тарифного регулирования в Едином экономическом пространстве ЕврАзЭС // Реформы и право. 2014. N 1. С. 39.
6. https://petekamutner.am/Shared/Documents/Publications/th_annual_report_final_2020.pdf
7. …

Էջ 28 Գին 11000 Պատվիրել