diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Մանկավարժական պրակտիկայի դերը մասնագիտական կողմնորոշման հարցում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Ուսանողական պրակտիկա
1.1 Պրակտիկայի նշանակությունը և տեսակները
1.2 Պրակտիկայի կազմակերպման համակարգը
Գլուխ 2. Պրակտիկայի դերը մասնագիտական կողմնորոշման հարցում
2.1 Մմասնագիտական կողմնորոշում
2.2 Մասնագիտական կողմնորոշման համակարգը
2.3 Պրակտիկան՝ մասնագիտական կողմնորոշման ուղենիշ և մասնագիտական ունակությունների զարգացման միջավայր
Գլուխ 3. Փորձարարական աշխատանքի նկարագրություն և արդյունքների վերլուծություն պրակտիկայի հիման վրա
Եզրակացություն

Հատված
Կրթական բարեփոխումների համատեքստում առաջատար խնդիր է համարվում ուսուցչի մասնագիտական կրթության որակի բարձրացումը, ուսուցիչ, ով արագորեն կհարմարվի կրթական նորամուծություններին և դրա հիման վրա ստեղծագործաբար կկատարելագործի ուսումնադաստիարակչական գործընթացը՝ համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին ու հասարակության կրթական պահանջմունքներին:
Մասնագիտական գործունեությունը` որպես բարձր որակավորմամբ մասնագետի մասնագիտական աշխատանք, բնութագրվում է սովորողների անձի դաստիարակության, ուսուցման, զարգացման և ինքնազարգացման համար մանկավարժական գործընթացում անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ: Ժամանակակից հասարակության պահանջները, աշխատանքի նոր շուկան որոշում են մասնագետի` որպես անձնավորության, մանկավարժական գործունեության դինամիկ փոփոխությունների հետազոտության անհրաժեշտությունը:
Ուսուցչի մասնագիտական գործունեությունը կոչված է`
• ապահովելու սովորողների բարոյական սկզբունքների և վարքի հմտությունների յուրացումը հասարակությունում,
• ձևավորելու իրականության հանդեպ գեղագիտական վերաբերմունք (տարբերել գեղեցիկը տգեղից, հաստատել գեղեցիկը կյանքում),
• ամրացնելու երեխաների առողջությունը, ապահովելու նրանց ֆիզիկական ուժերի և կարողությունների զարգացումը:
Մանկավարժության պատմության ուսումնասիրությունը համոզում է նրանում, որ հասարակության զարգացման բեկումնային պահերին ամենաառաջինը ուսուցիչն է դառնում կայունացնող գործոն` օգնելով սովորողներին կառուցել հարաբերություններ արտաքին աշխարհի հետ:
20-րդ դարի առաջին կեսի արտերկրյա և հայ հումանիստ մանկավարժները ուսուցչի մասնագիտական ու անձնային որակների մասին հետևյալ տեսակետներն են արտահայտել: Ուսուցիչը պետք է ոչ միայն գիտակցի այն խնդիրները, որոնք դրված են իր և իր սաների առջև, այլև դրանք իրականացնի առանց արգելքների և մշտական հսկողության: Ավելին, պիտի հասնի նրան, որ աշակերտը նույնիսկ իր բացակայության պայմաններում կատարի իր բոլոր պատգամները: Սակայն նա պետք է տիրապետի հսկելու արվեստին, որի էությունն այն է, «որ ամենքը զգացումը ունենան, որ դուն հոն ես, որ ամեն ինչ կտեսնես, բայց միևնույն ժամանակ ոչինչով չխանգարես անոնց անկաշկանդ խաղերը, անոնց ազատ աշխատանքն ու իրար օգնելը:

Գրականության ցանկ
1. Բուդաղյան Ա. Ս., Կարաբեկյան Ս. Բ., Կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերի կառուցում և իրականացում։ Մեթոդական ուղեցույց: Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն, Երևան, 2010:
2. «Հայեցակարգ ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման», Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թ. հոկտեմբերի 4-ի նիստի N 40 արձանագրային որոշման:
3. Մակարենկո Ա., Մանկավարժական ընտիր երկեր, Երևան, 1950:
4. Մինասյան Բ., Մանկավարժութեան հիմունքները, Թաւրիզ, 1931:
5. Շանթ Լ., Երկեր (Կրթութիինը ընդհանրապէս), Պեյրութ, հ. 6, 1951:
6. Ուշինսկի Կ., Մանկավարժական ընտիր երկեր, Երևան, 1981:
7. Ուղեցույց հանրակրթական

Էջ 67 Գին 28000 Պատվիրել