diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Հարկային վարչարարության բարեփոխումները ՓՄՁ ոլորտում

Բովանդակություն
Ներածություն

Գլուխ 1. ՓՄՁ-երի հարկման պարզեցված համակարգի տեսական հիմքերը
1.1 Հարկերի տնտեսական բովանդակությունը, գործառույթները և սկզբունքները
1.3 ՀՀ հարկային բարեփոխումների հիմնական դրույթները

Գլուխ 2. Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում
2.1 ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության համառոտ նկարագիրը
2.2 ՓՄՁ զարգացման ռազմավարական նպատակները և գործողությունների հիմնական ուղղությունները

Գլուխ 3. Հարկային վարչարարության բարեփոխումները ՓՄՁ ոլորտում
3.1 ՓՄՁ ոլորտի հարկման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում
3.2 Հարկային վարչարարության կատարելագործման հիմնական ուղիները

Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված
Շուկայական տնտեսությանն անցման հենց սկզբից ՀՀ իշխանությունները, եթե ոչ գործնականում, ապա տարբեր հայտարարությունների եւ այլ փաստաթղթերի մակարդակով ընդունում էին հարկային համակարգի կարեւորությունը տնտեսական նոր կառուցվածքի ձեւավորման գործում։ Այդ տարիներին նրանք հայտարարում էին, որ հարկային քաղաքականությունը պետք է ուղղված լինի հարկային արտոնությունների տրամադրման ճանապարհով նոր կառուցվածքների ստեղծմանը, նոր ստեղծվող ձեռնարկությունների հարկումից ազատմանը եւ դրանով իսկ հանրապետության տնտեսական կյանքի աշխուժացմանն ու ձեռներեցության ընդլայնմանը։
Ցավով պետք է արձանագրել, որ ՀՀ հարկային համակարգի ձեւավորման առաջին իսկ փուլից հարկային վարչարարության իրականացման տեսանկյունից խոր հիմնախնդիրներ առաջ եկան։ Դրանք պայմանավորված էին ոչ միայն կազմակերպական խնդիրներով, այլեւ օրենսդրական բացերով եւ առանձնահատկություններով։ Վերջինների շարքում առկա էին այնպիսի դրույթներ, որոնք փաստացի անհամատեղելի էին տնտեսական իրականության եւ տնտեսավարողների հնարավորությունների հետ։ Մասնավորապես՝ բավական խստացված, իսկ երբեմն նաեւ ուղղակիորեն սնանկացնող էին հարկային օրենսդրության խախտումների համար սահմանված տնտեսական պատժամիջոցները։
Նշված խնդիրների լուծման առաջին փուլում իշխանությունները ճիշտ չէին գնահատում ստեղծված իրավիճակի լրջությունը։ Կարծիք կար, որ խնդիրներն առաջացել են ոչ թե օրենսդրական բացթողումների, այլ տնտեսության՝ շոկային վերափոխումների ժամանակահատվածի թերացումների հետեւանքով։ Ենթադրվում էր, որ հարկային տույժերի եւ տուգանքների կուտակված բեռը զրոյացնելուց, կամ համաներումից հետո տնտեսավարողները արդեն կկարողանան առանց հարկային օրենսդրությունը խախտելու տնտեսական գործունեություն իրականացնել, քանի որ շուկայական տնտեսության ենթակառուցվածքները քիչ թե շատ կայացել են։

Գրականության ցանկ
1. «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենք,
2. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենք, 22.12.2010,
3. «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենք, 19.12.2012,
4. «ՓՄՁ հարկային դաշտի վերաբերկալ վերլուծություն» Երեւան, 2015,
5. «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենք, Երեւան, 2010
6. ՀՀ ՓՄՁ ԶԱԿ, «Փոքր ու միջին ձեռնարկատիրությունը բնութագրող ցուցանիշները 2011-2014թթ», Երեւան 2015
7. Անկախության եւ անցումային 10 տարիները Հայաստանում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, Մարդկային զարգացման ազգային զեկույց, Հայաստան 2001,
8. Աճ եւ ազքատության կրճատում Հայաստանում. նվաճումներ եւ մարտահրավերներ, Արժույթի միջազգային հիմնադրամ, 2006,
9. Բաղդասարյան Վ., ՀՀ-ում գործող ուղղակի հարկերը, Երևան 2007,
10. …

Էջ 66 Գին 30000 Պատվիրել