diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Համադրական բարդությունների տեսակները և նրանց ուսուցումը միջին դպրոցում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Համադրական բարդությունների տեսակները: Կցական բարդություններ
Գլուխ 2. Իսկական բարդություններ
Գլուխ 3. Համադրական բարդությունների ուսուցումը միջին դպրոցում
Եզրակացություն
Գրականության ցանկ

Հատված
Բարդությունների ուղղությամբ առավելապես աշխատանք է տարվում դասագրքերում զետեղված բնագրերի վերլուծության ժամանակ։ Այս աշխատանքն իրականանում է ընդամենը տեքստի մակարդակում։ Սակայն միջին դպրոցականների կապակցված խոսքի զարգացման մեթոդիկան նախատեսում է նաև հատուկ աշխատանք մի շարք ուղղություններով։ Օրինակ՝ 6-րդ դասարանում Վարդգես Պետրոսյանի «Հայաստանի բանալին» ստեղծագործության ուսուցման ժամանակ աշակերտներին հանձնարարվում է կաթկթել բառի նմանողությամբ ծամել, վազել, ծսկել, ծալել, քաշել բայերով կազմել կցական բարդություններ: Նշված բառերի ուսուցումը սոսկ բառերի կազմության գործընթացի չի վերածվի, եթե դասագրքային հանձնարարություններին զուգահեռ ուսուցիչը կիրառի ուսուցման ժամանակակից մեթոդներ, խաղային հնարներ: Անծանոթ կամ նոր սովորած համադրական բարդությունների իմաստները ընկալելի են դառնում «Բառ-լոտո» խաղի միջոցով: Աշակերտները անծանոթ բառերի նշանակությունները բառարաններից դուրս են բերում և սովորում: Մայրենիի ուսուցման ժամանակ նրանցից յուրաքանչյուրը բառապարկից դուրս է բերում որևէ բառ, որի բացատրությունը պետք է տա: Նշված խաղը կարելի է կազմակերպել նաև խմբային եղանակով: Բառարանային աշխատանքից հետո բառիմաստների ամրապնդման գործընթացը կարելի է իրականացնել նաև խորանարդման մեթոդով: Խորանարդի յուրաքանչյուր երեսին գրվում են կցական և իսկական բարդություններ: Խորանարդը պտտեցնելուց հետո աշակերտը բացատրում է այն բառերը, որոնց գրված են խորանարդի տվյալ երեսին: Հինգրոպեանոց ազատ շարադրանքի մեթոդը կարող է կիրառվել ինչպես դասի խթանման փուլում, այնպես էլ կշռադատման` ելնելով դասի նպատակից և թեմայից: Բառարանից դուրս ենք բերում դասին առնչվող բառեր և առաջարկում աշակերտներին հինգ րոպեի ընթացքում ազատորեն շարադրել իրենց մտքերը, որից հետո դադարեցնում են աշխատանքը և ունկնդրում մի քանիսի գրած շարադրանքը: Շարադրանքում աշակերտները կիրառում են ծաղկավաճառ, ծաղկեփունջ, ձնծաղիկ, մարդաշատ, երևանաբնակ և այլ բարդություններ:

Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Երկեր, հատոր Զ, Երևան, 1974:
2. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965:
3. Գյուլբուդաղյան Ս., Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, Երևան, 1987:
4. Գյուրջինյան Դ., Ալեքսանյան Թ., Գալստյան Ա., Մայրենի: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք, Երևան, 2012:
5. Գյուրջինյան Դ., Ալեքսանյան Թ., Գալստյան Ա., Մայրենի: Հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի դասագիրք, Երևան, 2015:
6. Եզեկյան Լ., Հայոց լեզու, Երևան, 2007, էջ 189,
7. …

Էջ 36 Գին 15000 Պատվիրել