diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Ծոցի համագործակցության խորհուրդը և կոնֆլիկտն Իրանի հետ

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. ԾՀԽ՝ որպես տարածաշրջանային կազմակերպության առանձնահատկությունները
1․1 Կազմակերպության ձևավորման նախադրյալներն ու նպատակները․
1․2. Կազմակերպության կառուցվածքն ու գործունեության հիմնական ուղղությունները
Գլուխ 2. Սաուդյան Արաբիայի դերը՝ որպես կազմակերպության առաջատար
2.1 ԾՀԽ՝ տարածաշրջանային հարաբերությունների համատեքստում․
2.2 Կազմակերպության փոխհարաբերությունները Իրանի հետ՝ Իրան-Սաուդյան Արաբիա փոխհարաբերությունների համատեքտում
Եզրակացություն

Հատված
1970-ական թթ. Պարսից ծոցը աշխարհի ամենալարված տարածաշրջաններից էր: Ծոցի արաբական միապետությունները՝ ՍԱ, ԱՄԷ, Քուվեյթը, Կատարը, Բահրեյնն ու Օմանը, 20-րդ դարի վերջին տասնամյակներում հայտնվել էին համաշխարհային տնտեսության և քաղաքականության կենտրոնում։ Այս 6 երկրներին բաժին է ընկնում նավթի համաշխարհային պաշարների գրեթե 40%-ը: Ի սկզբանե ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր նպատակը անվտանգության համակարգումն էր տարածաշրջանում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ Իրան-իրաքյան պատերազմ, արաբա-իսրայելական համակարտություն, քեմփ-դևիդյան համաձայնագիր, նավթային ճգնաժամեր, ԱՄՆ-ԽՍՀՄ հակամարտություն տարածաշրջանում և այլն:
1970-1980-ական թթ. Ծոցի շրջանում գոյություն ունեին երկու ուժային կենտրոններ` Իրաքը և Իրանը, իսկ արաբական միապետությունները ամրապնդում էին իրենց նոր ձեռք բերած անկախությունը, փորձում էին ձևավորել ազգային և նավթային քաղաքականություն: Միաժամանակ երրորդ կարևոր կենտրոնը Սաուդյան Արաբիան էր: Վերը նշված երկու երկրներն էլ ունեին տարածքային վիճահարույց խնդիրներ արաբական վեցնյակի հետ և միաժամանակ ձգտում էին արաբական միապետություններին վերցնել իրենց ազդեցության տակ: Նրանք, համեմատած Ծոցի միապետությունների, խիտ բնակեցված էին, ունեին հզոր բանակ, բավականին զարգացած տնտեսություն և նավթադոլլարների բավականին բարձր եկամուտ: Պետք է նկատի ունենալ, որ դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Մերձավոր և Միջին Արևելքում ԱՄՆ-ի ամբողջ քաղաքականությունն ուղղված էր իր տնտեսական, քաղաքական և ռազմավարական դիրքերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: ԱՄՆ-ի հետաքրքրությունը այս ստրատեգիական գոտու նկատմամբ պայմանավորված էր մի շարք դրդապատճառներով և տարածաշրջանի երկրների շահերի բախումով, քանի որ ԱՄՆ ձգտում էր հսկողություն ունենալ տեղական պետական ռեժիմների վրա և նրանց հավատարիմ վիճակում պահել, մուտք ունենալ Ծոցի երկրների նավթային պաշարներին /Մերձավոր Արևելքում արդյունահանվում է նավթի համաշխարհային արտադրության մոտ 30 %-ը/։
Բացի այդ, Ծոցի համագործակցության խորհուրդը նկատելիորեն ազդում է Մերձավոր Արևելքի քաղաքական իրավիճակի վրա, համարյա թե ոչ մի որոշում չի կայացվում առանց Սաուդյան Արաբիայի մասնակցության, որը համագործակցության խորհրդի ամենաազդեցիկ և հարուստ երկիրն է: Ս. Արաբիայում են գտնվում Մեքքան և Մադինան, ուր ամեն տարի մուսուլմանները հաջ են կատարում: Ծոցի երկրների համագործակցության խորհուրդը մուսուլմանական աշխարհի կարևոր մասնիկն է:

Գրականության ցանկ
1. Կարապետյան Ռ., Սիրիա-ամերիկյան հարաբերությունները (1967-1996), Երևան 2000
2. Հովհաննիսյան Ն, «Արաբական երկրների պատմություն», հ. 3, Երևան, 2006
3. Գոմցյան Ս., Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև առկա հակասությունների հիմքերը, www.armedia.am/?action=ForeignWorld&what=show&id=1247166593&lang=arm
4. Խատամի-Տիրգորդի, Ֆրիկ (2005) Իրան-Իրաքյան պատերազմը և ԱՄՆ-ը 1980-1988թթ. Կանթեղ. Գիտական հոդվածների ժողովածու, № 3. էջ 211-219, http://kantegh.asj-oa.am/712/
5. Հարությունյան Ե., Ճապոնիայի քաղաքականությունը Պարսից ծոցի տարածաշրջանում եվ Ծոցի համագործակցության խորհուրդը (1981-2011 թթ.), պ.գ.թ. գիտական աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր, Ե., 2014
6. Ոսկանյան Ս․, 1979թ. հեղափոխությունը Իրանում և սաուդա-իրանական մրցակցության սկիզբը՝ իսլամական գերիշխանության համար, Արևելագիտության հարցեր (Գիտական հոդվածների պարբերական ժողովածու) N 9, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2015, էջ 98-106

Էջ 44 Գին 18000 Պատվիրել