diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Երկքաղաքացիների սահմանադրաիրավական կարգավիճակը ՀՀ-ում

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Երկքաղաքացիության հասկացությունը, ծագման հիմքերը և իրավական կարգավորումը
1.1.Երկքաղաքացիության հասկացությունը
1.2.Երկքաղաքացիության ծագման հիմքերը
1.3.Երկքաղաքացիության՝ որպես առանձին իրավական ինստիտուտի միջազգային և ներպետական իրավական կարգավորումը

Գլուխ 2. Երկքաղաքացիների սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկություններն ու հիմնախնդիրները հհ-ում
2.1.Երկքաղաքացիների իրավունքների օրենսդրական կարգավորման առանձնահատկություններն ու հիմնախնդիրները ՀՀ-ում
2.2.Երկքաղաքացիների պարտականությունների օրենսդրական կարգավորման առանձնահատկություններն ու հիմնախնդիրները ՀՀ-ում
Եզրակացություն
Օգտագործված գրականության և նորմատիվ ակտերի ցանկ նորմատիվ իրավական ակտեր

Հատված
Երկքաղաքացիները տվյալ պետության քաղաքացիների հետ ունեն համահավասար իրավունքներ ու պարտականություններ, որոնք բխում են Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված սկզբունքներից, համաձայն որոնց՝ որևէ պետության տարածքում բնակվող երկքաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ (inter alia, անձնական, սոցիալ-տնտեսական և մշակութային) տվյալ պետության քաղաքացիների հետ: Սա նշանակում է, որ ՀՀ-ն ուղղակի պարտավորություն է ստանձնում կատարելու վերոհիշյալ դրույթների պահանջները, սակայն այդ իրավունքներն ու պարտավորությունները կյանքի կկոչվեն ՀՀ-ում երկքաղաքացիների համար` միայն բնակություն (առավելապես, թե մշտապես) հաստատելուց հետո, այլապես նրանց կշնորհվի ուղղակի երկրորդ քաղաքացիություն (երկրորդ անձնագրի առկայությամբ և յուրաքանչյուր պետության կողմից կդիտվի միայն որպես իր քաղաքացի): Երկքաղաքացիների իրավունքների և պարտականությունների իրավական կարգավորումն ունի որոշակի առանձնահատկություններ. նրանց իրավունքների և պարտականությունների համաձայնեցման և իրավական կարգավորման վերաբերյալ պետությունները կարող են կնքել երկկողմ միջպետական համաձայնագրեր: Այնուամենայնիվ, միջազգային բազմակողմ պայմանագրերից բխող հիմնական սկզբունքները, օրինակ երկքաղաքացիների զինապարտության հետ կապված հիմնահարցերի կարգավորման դեպքում անհրաժեշտ է ամրագրել ՀՀ օրենսդրության մեջ։ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի հաամձայն՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի: Չնայած նման նորմի առկայությանը, ՀՀ Սահմանադրությունը և օրենսդրությունը նախատեսում են որոշակի առանձնահատկություններ՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքների առնչությամբ:

Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (ընդունված 5 հուլիսի 1995թ.` 2005թ. նոյեմբերի 27-ի և 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով),
2. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենք, 2003թ. (փոփոխություններով և լրացումներով),
3. «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենք, 2001թ. (փոփոխություններով և լրացումներով),
4. «ՀՀ զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենք, 2017թ.
5. «ՀՀ Քաղաքացիության մասին» ՀՀ օրենք, 1995թ. (փոփոխություններով և լրացումներով),
6. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենք, 2002թ. (փոփոխություններով և լրացումներով),
7. …

Էջ 54 Գին 25000 Պատվիրել