diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Բնության ժառանգությունը և զբոսաշրջությունը

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. ՀՀ. բնաշխարհագրական ռեսուրսները որպես զբոսաշրջության զարգացման գործոններ
1.1 Հանգստի կազմակերպման բնաշխարհագրական գործոնները ՀՀ-ում
1.2 ՀՀ բնաշխարհագրական ռեսուրսների տարածաշրջանային առանձնահատկությունները

Գլուխ 2. Էկո զբոսաշրջության առանձնահատկությունները և նպատակը
2.1 Էկո զբոսաշրջության հիմնախնդիրները ՀՀ-ում
2.2 Բնապահպանական կամ էկո զբոսաշրջության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում
Եզրակացություն
Օգտագործված աղբյուրների և գրականության ցանկ

Հատված
Հայաստանում անսպառ հնարավորություններ կան էկոտուրիզմի զարգացման համար: Էկոտուրիզմի հիմքում ընկած է բնության գրկում ճանապարհորդելու գաղափարը, որը, սակայն, ավելի լայն է, քան պարզապես մի ճանապարհորդություն և ընդգրկում է կյանքի բոլոր կողմերը` կենդանական և բուսական աշխարհը, բնության ամբողջ բազմազանությունը, բնապահպանությունը, ավանդույթները և սովորույթները, մշակույթը, հասարակությունը և մարդուն: Թեև տուրզիմը Հայաստանում հայտարարված է զարգացման գերակա ոլորտ, և տարեցտարի ներգնա տուրիստների քանակի որոշակի աճ է գրանցվում, այնուամենայնիվ խոչընդոտները շարունակում են մնալ: Դրանք են տուրիստական վայրերի և միջոցառումների մասին պարզ և համապարփակ տեղեկատվության պակասը արտասահմանում, լոգիստիկ խնդիրներ և ավիատոմսերի բարձր գները: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ավելի շատ ուշադրություն է դարձրել Եվրոպայից տուրիստական հոսքեր ներգրավելուն: Հայաստանը ակտիվ մասնակցում է միջազգային ցուցահանդեսներին և տուրիզմը ամենաարդյունավետ գործիքն է համար¬վում նաև մշակութային երկխոսության համար: ՀՀ-ում ներկա փուլում կարևոր նշանակություն ունեն առանձին համայնք¬ների համայնքային զբոսաշրջության ծրագրերը, որոնց տարածքում կան բնական կամ պատմամշակութային հուշարձաններ: Որպես օրինակ կարող է ծառայել Կողբի համայնքային զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որը, հաշվի առնելով համայնքի ռեսուրսներն ու զբոսաշրջային ներուժը, առաջարկում է էկոտուրիզմի յուրահատուկ փաթեթ, որը հավասարապես հետաքրքիր և գրավիչ է թե արտասահմանցի, թե տեղացի զբոսաշրջիկին: էկոտուրիզմը ճանապարհորդություն է այն վայրերը, ուր շատ թե քիչ պահպանված է անաղարտ բնությունը: Հայաստանը մեր տարածաշրջանում կարող է համարվել էկոտուրիզմի համար ամենաբարենպաստ գոտիներից մեկը, քանի որ գտնվելով ծովի մակարդակից 390-4090 մ բարձրության վրա` իր փոքր տարածքում ներառել է բնական անսահման բազմազանություն` քարե կիսանապատներից մինչև ճահճուտներ, սաղարթավոր անտառներ և ալպիական մարգագետիններ: Հայաստանում տարվա ընթացքում բույն են հյուսում 360-ից ավելի թռչնատեսակներ, մինչդեռ ամբողջ Եվրոպայում դրանց քանակը ընդամենը 400-500 է:

Գրականության ցանկ
1. ՀՀ օրենքը բնության հատուկ պահպանվող տարածքների մասին, ընդունված 27.11.2006
2. ՀՀ Արարատի մարզի 2011-2014 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 16-ի N 353 — Ն որոշման,
3. Վայոց ձորի մարզի 2015-2018 թթ. ոսցիալ-տնտեսական զարգացման ծրագիր,
4. Տավուշի մարզի 2012-2015 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 383-Ն որոշման,
5. Համայնքային զբոսաշրջության ծրագիր Կողբ համայնք, Տավուշի մարզ, օգոստոս, 2011, իրականացնող կազմակերպություն՝ WWF Հայաստան, փորձագետ՝ Ժ. Գալյան
6. Զբոսաշրջության մրցունակությունը և զարգացման ուղղությունները ՀՀ-ում/ Ծրագրի գիտ. ղեկ.` Յու.Սուվարյան, Եր.: Տնտեսագետ հրատ., 2014.-136 էջ
7. …

Էջ 51 Գին 23000 Պատվիրել