diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Բյուջետային գործընթացները և դրա կազմակերպման առանձնահատկությունները ՀՀ-ում

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1. «Բյուջետային գործընթաց» հասկացությունը
1.1. ՀՀ բյուջետային համակարգի կառուցվածքը և բյուջետային գործընթացը
1.2 ՀՀ օրենքը «ՀՀ բյուջետային համակարգի մասին»
1.3 Պետական բյուջեի կազմումը, քննարկումը, հաստատումը և կատարումը

Գլուխ 2. Բյուջետային գործընթացի կազմակերպման արդի գերակայությունները ՀՀ-ում
2.1.Բյուջեի իրականացման գործընթացը ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում
2.2.Երևան քաղաքի բյուջեի առանձնահատկությունները և առկա հիմնախնդիրները
2.3.Բյուջետային գործընթացի կատարելագործման հիմնարար ուղղությունները ժամանակակից պայմաններում

Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված

Կանխատեսումների անհրաժեշտությունը պահանջում է, որպեսզի բյուջետային գործընթացն իր մեջ ընդգրկի կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարային խնդիրներ: Այս հիմնախնդիրների լուծումը շոշափում է բյուջեի ու պլանի փոխհարաբերության հարցեր: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ինչպես բյուջեն, այնպես էլ պլանը հետապնդում են միևնույն՝ ապագա տնտեսության զարգա¬ցումը կարգավորելու նպատակ: Ուստի՝ բյուջետային գործընթացի ուսումնասիրությունը շատ կարևոր և արդիական է, հատկապես՝ տեղական ինքնակառավարման մակարդակով:
Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի կառուցվածքը որոշվում է նրա պետական կառուցվածքով և վարչատարածքային բաժանմամբ: Հանրապետության բյուջետային համակարգի կառուցվածքի և բյուջետային հարաբերությունների հարցերը կարգավորվու են նրա Սահմանադրությամն և ֆինանսաբյուջետային հատուկ օրենսդրական ակտերով:
Մինչև 1991թ. Նախկին Խորհրդային Միության բոլոր միութենական հանրապետությունների պետական բյուջեները, այդ թվում Հայկական ԽՍՀՄ պետական բյուջեն, մտնու էին ԽՍՀՄ պետական բյուջեի կազմի մեջ:
Հայաստանի Հանրապետության բյուջեի էության, բյուջետային համակարգի և գործընթացի հարցերը սերտորեն կապված են բյուջետային օրենսդրության, մասնավորապես՝ բյուջետային իրավունքի հետ: Բյուջետային իրավունքը ֆինանսական իրավունքի մի բաժինն է, իսկ ֆինանսական իրավունքը իր հերթին իրավագիտական ճյուղերից մեկն է:
ՀՀ Ֆինանսների նախարարությունը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 10»ը հայտատուների հետ համաձայնեցնում է նրանց ներկայաց-րած հայտերով նախատեսված ծախսերի ֆինանսավորման չափերը՝ այդ մա-սին կազմելով համապատասխան արձանագրություն։ Արձանագրության մեջ նշվում է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված ծախսերի մասնակի կամ ամբողջությամբ ֆինանսավորելու համաձայնություն տալու կամ հայտն ամբողջությամբ մերժելու մասին տեղեկությունը։ Հայտով ներկայացված ծախսերի ֆինանսա-վորումը մասնակի կամ ամբողջությամբ մերժելու դեպքում նշվում են դրա պատճառները։
Հետազոտված նյութի հիման վրա հանգում ենք այն եզրակացությանը, որ բյուջեն, ‎ֆինանսական տարվա ընթացքում կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ստեղծման և ծախսման պլան է: Բյուջեն պետության ձեռքում ղեկավարման հզոր լծակ է և հանդես է գալիս որպես նրա ֆինանսական քաղաքականության ուղեցույց

Գրականության ցանկ

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Երևան, «Տիգրան Մեծ», 2005:
2. Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք, ՀՀ պաշտոնական տեղեկագիր 2 /68/, Երևան, 1999:
3. Հայաստանի Հանրապետության օրենքը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», ՀՀ պաշտոնական տեղեկագիր N 3 /669/, Երևան, 2009:
4. Հայաստանի Հանրապետության օրենքը «Տեղական ինքնակառավարման մասին», ՀՀ պաշտոնական տեղեկագիր N 21 /196/, Երևան, 2002:
5. Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքների ժողովածու /1995-1999թթ./՚» Գիրք-Ա, Երևան, 1999:
6. Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», ՀՀ պաշտոնական տեղեկագիր N 18, Երևան, 1997:
7. …

Էջ 67 Գին 31000 Պատվիրել