diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Առանձին հանցագործությունների գործերով վարույթի առանձնահատկությունները ՀՀ-ում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Անչափահասների գործերով վարույթի առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում
1.1. Անչափահասների գործերով վարույթի կարգը, առանձնահատկությունները, հաստատման ենթակա հանգամանքները Հայաստանի Հանրապետությունում
1.2. Անչափահասների նկատմամբ խափանման և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հիմքերն ու կարգը
Գլուխ 2. Միջազգային պայմանագրերով սահմանված առավելություններից և անձեռնմխելիությունից օգտվող անձանց գործերով վարույթի առանձնահատկությունները հայաստանի հանրապետությունում
2.1. Միջազգային պայմանագրերով սահմանված առավելություններից և անձեռնմխելիությունից օգտվող անձինք և նրանց կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում
2.2. Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձանց գործերով վարույթի առանձնահատկությունները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը դատավարական հարկադրանքի միջոցների կիրառման հնարավորություն նախատեսում է բոլոր, այդ թվում` անչափահաս կասկածյալների և մեղադրյալների նկատմամբ, որոնք փորձում են խոչընդոտել գործի քննությանը: Օրենսդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեադատավարական հարկադրանքի միջոցների կիրառմամբ էապես սահմանափակվում են անձի իրավունքներն ու ազատությունները, անչափահաս անձանց համար նախատեսում է պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ: Անչափահաս անձանց նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցների կիրառումը նպատակ է հետապնդում ոչ միայն ապահովելու քրեական գործի պատշաճ քննությունը, այլև անչափահասի նկատմամբ դաստիարակչական ներգործություն իրականացնելու: Անչափահաս անձանց նկատմամբ կիրառվող տարածված հարկադրանքի միջոց¬ներից են խափանման միջոցները, որոնց կիրառման համար օրենքով սահմանված հիմքերն ու պայմանները ընդհանուր են բոլորի համար՝ անկախ նրանց տարիքից: Անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր խափանման միջոցները, բացառությամբ հրամանատարության հսկողությանը հանձնելուց, որը կիրառվում է միայն զինվորականների, իսկ կալանքը՝ մեղադրյալի նկատմամբ: Անչափահաս անձի նկատմամբ խափանման միջոց կարող է կիրառվել այն դեպքում, երբ առկա են օրենքով նախատեսված հիմքեր: Խափանման միջոցների կիրառման օրենքով նախատեսված հիմքերն ու պայմանները ընդհանուր են ինչպես չափահասների, այնպես էլ անչափահասների համար, սակայն կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման հետ կապված, օրենքը նախատեսում է հետևյալ բացառությունը. անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարում:

Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն 2015 թվականի փոփոխություններով, ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում Հոդ. 1426
2. ՀՀ քրեական օրենսգիրք, ընդունված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2003 թվականի ապրիլի 18-ին, ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407
3. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 01-ին, ՀՀՊՏ 1998.09.21/22(55)
4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ, 2021 թվականի փետրվարի 09-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ, //http://www.parliament.am/reading1_docs7/K-637_R1.pdf//
5. «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» (ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1966 թ. դեկտեմբերի 16-ի 2200 A բանաձևով և բաց է ստորագրման, վավերացման և միանալու համար), ՀՀՊՏ 1997.12.25/29
6. Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ «Պեկինյան կանոններ» հաստատված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1985 թ. նոյեմբերի 29-ի 40/33 բանաձևով,
7. …

Էջ 47 Գին 20000 Պատվիրել