diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Միջին Ասիայի և Ղազախստանի ժողովուրդների տնտեսական-մշակութային տիպերը


Ազգագրություն` Միջին Ասիայի և Ղազախստանի ժողովուրդները
Վաղուց Միջին Ասիան և Ղազախստանը առանձնանում են բազմերանգ էթնիկական կազմով և տարբեր շրջանների տնտեսական-մշակութային զգալի տարբերություններով, որոնք պայմանավորված էին բնական պայմանների կտրուկ փոփոխություններով` ավազային և կավային տարածաշրջանների` պիտանի անասնապահության համար, և հզոր լեռնային համակարգեր, որտեղ նախալենային և գլխավորապես ստորոտում, ինչպես նաև հովիտներում և գետահովիտներում ծնունդ է առել հնագույն գյուղատնտեսական մշակույթը, որոնց հետ զուգահեռ զարգացել էին անասնապահությունը ևև ձկնաբուծությունը: Առանձին տարածաշրջաններ միմյանցից առանձնանում էին բնակչության տնտեսական գործունեության և աշխարհագրական միջավայրի միջև ձևավորված փոխհարաբերություններով, ինչը իր հերթին պայմանավորում էր կենսակերպը, նյութաիկան մշակույթի բնույթը` բնակավայրերի և կացարանների տեսակները, տրանսպորտային միջոցները, սնունդը և այլն:
Ազգագրության կողմից մշակվել է բնակչության դասակարգման սկզբունք, այսպես կոչված, տնտեսական – մշակութային տիպերին համապատասխան: Տնտեսական-մշակութային տիպերը իրենցից ներկայացնում են տնտեսական և մշակութային առանձնահատկությունների համակարգերի միջև պատմականորեն ձևավորված փոխհարաբերություններ, որոնք բնութագրական են այն ժողովուրդներին, ովքեր գտնվում են միևնույն սոցիալ – տնտեսական զարգացման մակարդակի վրա և ապրում են միևնույն բնական-աշխարհագրական պայմաններում:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ազգագրության կողմից Միջին Ասիայի և Ղազախստանի տարածաշրջաններում առանձնացվեց երեք տնտեսական-մշակութային հիմնական տիպ`
1. օազիսների նստակյաց բնակիչներ, ովքեր ոռոգման համակարգերի կիրառման միջոցով վարում էին ինտենսիվ գյուղատնտեսություն,
2. կիսանստակյաց բնակչություն, ովքեր համադրում էին անասնապահությունը հողագործության հետ,
3. քոչվոր – անասնապահներ
Աշխարհագրագետների կողմից առանձնացրած 15 տարածքներից 6-ում Միջին Ասիայում և Ղազախստանում նախահեղափոխական շրջանում տիրապետող էր տնտեսական-մշակութային նստակյաց տիպը, ովքեր իրենց գործունեությունը ծավալում էին արհեստական ոռոգվող հողերում, միջլեռնային հովիտներում և տափաստանային ստորոտներում: Առանձնացված երեք տարածաշրջաններում տիրապետող էր քոչվոր – անասնապահների տնտեսական – մշակութային տիպը, որոնց զգալի մասը զբաղվում էր անկանոն գյուղատնտեսությամբ: Աշխարհագրական 4 շրջաններում տիրապետող էր կիսանստակյաց գյուղատնտեսների և անասնապահների տնտեսական-մշակութային տիպը, որոնց բնութագրական էր ոռոգվող գյուղատնտեսությամբ, երբեմն էլ ձկնաբուծությամբ զբաղվելը: Այս տնտեսական-մշակութային տիպի որոշակի տարբերություններով մեկ այլ տեսակի մենք հանդիպում ենք լեռնային շրջաններում, որտեղ լեռնային արոտավայրերի անասնապահությունը համադրվում էր ոչ ոռոգելի և երբեմն նաև ոռոգելի գյուղատնտեսությամբ:
Միջին Ասիայի և Ղազախստանի յուրաքանչյուր մեծ ժողովրդի համար վերոուսումնասիրվող տնտեսական-մշակութային տիպերից որևէ մեկը տիրապետող էր, ավանդական, սակայն դրա հետ զուգահեռ հանդիպում էին նաև մյուս երկու տիպերի որոշակի խմբեր:
19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Միջին Ասիայում և Ղազախստանում ժողովուրդների մեծամասնությունը զբաղվում էր նստակյաց հողագործությամբ ոռոգելի հողերի վրա և անասնապահությամբ: Նստակյաց հողագործությամբ և տափաստանայաին անասնապահությամբ զբաղվող ժողովուրդները երբևէ գոյություն չեն ունեցել մեկը մյուսից մեկուսացված: Նրանք մշտապես գտնվել են սերտ տնտեսական փոխհարաբերությունների մեջ, փոխանակվել են իրենց տնտեսությունների արտադրանքով: Տեղի ժողովուրդների միջև գոյություն են ունեցել նաև քաղաքական և մշակութային սերտ կապեր: Նմանօրինակ բազմադարյա փոխհարաբերությունները նստակյաց և տափաստանային ցեղերի միջև իրենց զգալի առանձնահատկություններն են թողել Միջին Ասյիայի և Ղազախստանի ժողովուրդների պատմության մեջ, կենսակերպում, նյութական և հոգևոր մշակույթում: Ինչպես ցույց են տալիս նորագույն հնագիտական և ազգագրական ուսումնասիրությունները, կիսանստակյաց կյանք վարող ցեղերը ևս կարևորագույն դեր են խաղացել Միջին Ասիայի պատմության մեջ և հիմքեր են ստեղծել սեփական տնտեսության և մշակույթի ձևավորման համար:
Ներքոշարադրյալ ուսումնասիրությամբ ներկայացնենք Միջին Ասիայում և Ղազախստանում առանձնացնացված երեք տնտեսական-մշակութային տիպերի համառոտ բնութագիրը:
Նստակյաց հողագործներ
Միջին Ասիայի և Ղազախստանի շրջանում նստակյաց հողագործները գոյություն են ունեցել հնագույն ժամանակներից արևելքի գետային համակարգերի բերրի շրջաններում, որոնց թվին կարելի է դասել նաև միջինասիական գետերից մի քանիսը, այնտեղ, որտեղ բնական պայմանները ապահովում էին ոռոգման պայմաններ:
Դեռևս ստրկատիրական ժամանակաշրջանում լայնորեն տարածված էին հողագործության ոռոգման ինտենսիվ համակարգերը` խոշոր ոռոգման համակարգերի կիրառման միջոցով, որոնց կառուցման ժամանակ կիրառվում էր ստրուկների աշխատանքը:
Հողագործության նման տեսակը լայն տարածում ստացավ ժամանակակից Ուզբեկստանի, Տաջիկստանի և Հարավային Թուրքմենստանի տարածաշրջաններում: Այն պայմանավորեց Միջին Ասիայի հնագույն ստրկատիրական պետությունների տնտեսական վերելքը:
Հողագործական օազիսների սեփականատերերը` ուզբեկները, տաջիկները, թուրքմենները և այլոք, դարերի ընթացքում ձեռք են բերել մեծ փորձ ոռոգելի հողագործության, ոռոգման հզոր օբյեկտների կառուցման, ոռոգան մեթոդների գործում:
Հողագործները մշակել են մի շարք մեթոդներ հողի բերքատվության բարձրացման կամ վերականգնման համար, ինչպես նաև ագրոտեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են ֆիզիկական և քիմիական հատկությունների բարելավման համար` հողաբարելավում ավազով, ընդերքի խոչընդոտների վերացում, պարարտացում ոռոգման ջրերի տիղմերի միջոցով և այլն:
Գետերի հովիտներում ոռոգելի հողագործության շրջանները, միջլեռնային հովիտները և ստորորտները Միջին Ասիայում հանդիսանում են որպես գյուղատնտեսությամբ զբաղվող խիտ բնակչությամբ տարածաշրջաններ: 20-րդ դարի սկզբում Բուխարայի և Սամարկատի օազիսների առանձին հատվածներում Զերավշանի և Ֆերգանի հովիտներում բնակչության միջին խտությունը մեկ քառակուսի կիլոմտրի վրա գերազանցում էր 150-200 մարդը, իսկ Հորեզմի օազիսում` մեկ քառակուսի կիլոմետրի վրա բնակչություն խտությունը 80-100 մարդ է: Օազիսների ծայրամասերում բնակչության խտությունը նվազել է: Դեպքերի մեծամասնությամբ բնակչության բարձր խտությամբ առանձնացող հողագոչծության զբաղվող տարածաշրջանները կտրուկ չէին առանձնացվում այն շրջաններից, որտեղ տիրապետող էր համարվում անասնապահությունը: Ոռոգելի տարածքներում գոյություն ունեցող հողագործությամբ զբաղվողների բնակավայրերը հարմարեցված էին ոռոգման համակարգերին:
Խոշոր գետերի ստորին հատվածներում` Ամու-Դարյե, Սիր-Դարեյ, Զարեվշանե, տիրապետող էր բնակավայրերի ցրված տեսակները, այսինքն, այստեղ հողագործների առանձին տարածքները կամ ագարակները գտնվում էին մեկը մյուսից զգալի հեռավորության վրա, օրինակ Հորեզմում այդ հեռավորությունը 400-500, նրանք հիմնական մայր ջրանցքներից ստեղծում էին 2-5 կմ երկարությամբ ջրային շերտեր: Կալվածքների դիրքադրությունը կախված էր ջրանցքների ուղղությունից և դրանց ճյուղավորվածությունից:
Ոռոգման ցանցի բնույթով էր գլխավորապես պայմանավորված հողագործների վերաբնակեցումը միջլեռնային տարածաշրջաններում` Ֆարհանգ, Զերվշեն գետերի ավազան և այլն:
Լեռնային բնակավայրերը հիմնականում տեղակայված էին լայնածավալ հովիտների ստորին հատվածներում և նրանց կողմնակի շրջաններում: Մշակաբույսերի աճեցման համար օգտագործվում էր գետային հովիտների ողջ տարածքը:
Ոռոգելի հողերից անդին սկսվում էին անջրդի կամ անոռոգելի հողերը, որոնք ընկած էին լեռնային գետերի ամբողջ երկայնքով: Լեռնային տարածաշրջանների տիրապտեողներ տաջիկները, ուզբեկները և կիրգիզները, մշակել էին տարբեր մեթոդներ, որոնցով հնարավոր կլիներ բարձրացնել բերքատվությունը լեռներում, լեռների լանջերին, նրանց կողմից նաև ստեղծվել են ինտենսիվ տեռասային հողագործության ձևեր:
Կոպետ-Դագայի և Նուրիտանյան լեռների նախալեռնային հարթավայրերում օգտագործվում էին այսպես կոչված, կարիզյան ոռոգման միջոցներ: Կարիզն իրենից ներկայացնում էր սարքավորում, որն օգտագործվում էր ստորերկրյա ջրերի դուրսբերման համար: Այս սարքավորման կիրառումը հնարավոր էր միայն մարդկային հզոր ուժերի կիրառման և տարածաշրջանային խորը գիտելիքների առկայության պարագայում:
Ինչպես ոռոգելի, այնպես անոռոգելի հողագործությունը ուզբեկների, տաջիկների, կիրգիզների, թուրքմենների շրջանում համադրվում էր լեռնային անասնապահությամբ: Ոռոգելի հողագործությունը անասնապահության համադրությամբ զարգացած էր Հորեզմի օազիսում ուզբեկների, կարակալպակների և թուրքմենների շրջանում, Բուխարայի օազիսում ուզբեկների և տաջիկների շրջանում, Տաշկենդում ուզբեկների շրջանում, Մուգհաբի և Տենջնեսկի օազիսներում թուրքմենների շրջանում:
Կիսանստակյաց բնակչություն
Կիսանստակյաց բնակչությունը իր տնտեսության մեջ համադրում էր անասնապահությունը, իսկ երբեմն նաև ձկնաբուծությունը: Միջին Ասիայի և Ղազախստանի ժողովուրդներից մի քանից մոտ մինչև 20-րդ դարը պահպանվում էին անկանոն էքստենսիվ կաիրային և գետաբերանային հողագործությունը, որը գոյություն էր ունեցել դեռևս էնեոլիտի և բրոնզի դարաշրջանում:
Կիսանստակյաց հողագործները և անասնապահները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին իրենց գործողություններն իրականացնում էին խոշոր հողագործական օազիսներում, բազմաթիվ գետերի իջվածքներում, ինչպես նաև բնական ճանապարհով ոռոգվող նախալեռնային շրջաններում:
Միջին Ասիայի և Ղազախստանի կիսանստակյաց բնակչությանը կարելի է բաժանել երկու մեծ խմբերի: Առաջին խմբի մեջ ընդգրկվում է բնակչության այն մասը, ովքեր բնակվում էին օազիսների մշակութային գոտում և սահմանամերձ շրջաններում, տափաստաններում: Այդպիսիք էին ղազախները և մի քանի խումբ ուզբեկներ: Երկրորդ խմբի մեջ ընդգրկված էին ժողովուրդների այն ազգագրական խմբերը, որոնք իրենց գոյության առաջին իսկ շրջանից վարում էին կիսանստակյաց կյանք: Նրանց թվին էին դասվում կարակալպակների զգալի մասը, ուզբեկ-արալները, ինչպես նաև թուրքմենների մի մասը: Նրանք այն ցեղերի և ժողովուրդների հետնորդներն են, որոնց մոտ տնտեսության համակարգային տեսակը գերակշռում էր հնագույն ժամանակներում, ինչպես նաև վաղ և ուշ միջնադարում: Տիրապետելով լայնածավալ մերձգետնյա, մերձծովյան շրջանների` նրանք, փաստորեն, իրենց տնտեսության նմանօրինակ վիճակը` հողագործության, անասնապահության, ձկնաբուծություն, ժառանգել են տվյալ տարածաշրջանում նախկինում` բրոնզե դարաշրջանում, բնակություն հաստատած ցեղերից:
Քոչվոր-անասնապահներ
Քոչվոր-անասնապահները զբաղեցնում էին զգալի տափաստանային, լեռանային և անապատային տարածաշրջաններ Միջին Ասիայում և Ղազախստանում: Ղազախական քոչվոր անասնապահությանը բնորոշ էր ոչխարապահությունը և ձիաբուծությունը:
Թուրքմենների մոտ քոչվոր անասնապահությունը անապատներում պայմանավորված էր կերամանների տեղակայմամբ և սեզոնային արոտավայրերի օգտագործմամբ: Նախրի կզմում գերակշռում էին ոչխարները, այծերը և ուղտերը: Վերջիններս կարևոր նշանակություն ունեին որպես տեղափոխման միջոց, քանի որ բնակչության այս խումբը տեղակայված էր անապատային տարածքներին մոտ:
Կիրգիզները, ովքեր լեռնային սարահարթեր և Տան-Շանի հովիտը, քոչվոր-անասնապահությունը ուներ գերազանցապես ուղղահայաց բնույթ, ինչը պայմանավորված էր արոտավայրերի բուսականության հետ: Ամառային արոտավայրերը տեղակայված են բարձր լեռնային շրջաններում, ալպիական մարգահովիտներում, իսկ ձմեռային շրջանում արոտավայր կարելի էր գտնել խորը, սառը քամիներից պաշտպանված վայրերում:
Բազմաթիվ և բազմատեսակների կենդանիների թվում այս տարածաշրջանում նախրում կարելի է գերակշռող համարել եղնուղտը:
Անասնապահությունը գլխավոր, սակայն միակ զբաղմունքը չէր տնտեսական-մշակութային այս տիպի համար: Հանդիպում էին նաև հողագործությամբ զբաղվող խմբեր:
Միջին Ասիայի և Ղազախստանի տնտեսական - մշակութային տիպերը, արտահայտելով բնակչության տնտեսական գործունեությունների և աշխարհագրական միջավայրի միջև նախկինում գոյություն ունեցած փոխհարաբերությունները և այդպիսով հանդես գալով որպես պատմական կատեգորի, միջնադարյան ժողովուրդների տնտեսական զարգացման և մշակութային կյանքում առաջ բերեցին մի շարք փոփոխություններ: Այդ փոփոխությունները ակնառու դարձան Միջին Ասիայում և Ղազախստանում արդեն մեր օրերում, երբ սոցիալիստական գյուղատնտեսության մեջ նորովի սկսեցին օգտագործվել բնակչության պատմականորեն ձևավորված աշխատանքային հմտությունները:

Էջ - Գին - Պատվիրել