diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Ռեֆերատ Իգական սեռական օրգանների կառուցվածքային և ֆունկցիոնալ տարիքային առանձնահատկությունները

Բովանդակություն
Ներածություն
1.Իգական սեռական համակարգի կառուցվածքը
2.Իգական սեռական օրգանների կառուցվածքային և ֆունկցիոնալ տարիքային առանձնահատկությունները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ


Ձվարաններ: Ձվարանները նորածին աղջկա մոտ ունեն գլանաձև տեսք, իսկ արդեն 8-12 տարեկան հասակում ձեռք են բերում ձվի տեսք: Նորածնի մոտ ձվարանի երկարությունը 1,5 – 3,0 սմ է, լայնությունը՝ 4-8 մմ: Մանկության առաջին տարիներին ձվարանների երկարությունը դառնում է 2,5 սմ: Դեռահասության և երիտասարդության տարիներին ձվարանների երկարությունը աճում է մինչև 5 սմ, լայնությունը հասնում է 3սմ-ի, հաստությունը՝ 1,5 սմ: Նորածին երեխայի մոտ ձվարանը մոտավորապես 0,16 գրամ է, մինչև մեկ տարեկան հասակը՝ 0,84 գ, 4-7 տարեկանում՝ 3,3 գ, երիտասարդության տարիներին այն հասնում է 6,03գ: 40-45 տարեկան կանանց մոտ ձվարանի զանգվածը նվազում է, իսկ արդեն 60-70 տարեկան հասակում ձվարանների աստիճանաբար հյուծում:
Ձվարանների մակերևույթը նորածինների և կրծքով կերակրվող երեխաների մոտ հարթ է: Սկսած դեռահասության շրջանից ձվարանների մակերևույթի վրա առաջանում են անհարթություններ, ինչը պայմանավորված է ֆոլիկուլների և հյուսվածքների առաջացման հանգամանքով: Նորածինների մոտ ձվարանի հյուսվածքում պարունակվում են վաղեմի ֆոլիկուլներ, իսկ կրծքով կերակրվելու շրջանում առաջանում են ձվարանների առաջին ֆոլիկուլները: Դեռահասության շրջանում ձևավորվում են երկրորդական կամ պղպջակային ֆոլիկուլները, որոնք օրգանիզմի տարբեր հատվածներում ունեն բաց գույն:
Նորածինների ձվարանները տեղակայված են փոքր կոնքի խոռոչից դուրս և խիստ առաջային միտում են դրսևորում: 3-5 տարեկան հասակում ձվարանների դեպի ներքև շարքի և 900 թեքվելու արդյունքում դրանք ստանում են առաջնային դիրքավորում: Իսկ արդեն 4-7 տարեկանում ձվարանները իջնում են փոքր տազի խոռոչ և ստանում են այն դիրքավորումը, որը պահպանվում է կյանքի հետագա փուլերի ընթացքում:

Էջ 10 Գին 4000 Պատվիրել