diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Կուրսային Դիսգրաֆիա ունեցող սովորողների հոգեբանամանկավարժական բնութագիրը

Բովանդակություն
Ներածություն
1.Գրավոր խոսքի խանգարումների ընդհանուր բնութագիրը
2.Դիսգրաֆիա ունեցող երեխաներին բնորոշ առանձնահատկությունները
3.Դիսգրաֆիայի շտկման մեթոդների կիրառումը դասավանդման գործընթացում
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն
Գրավոր խոսքը գրի առնված, գրավոր տեքստի վերածված խոսքն է. իրացվում է գրային պայմանական նշանների գործադրումով (ձեռքով), ընկալվում է տեսողությամբ կամ շոշափելիքով։ Այս դեպքում խոսքային իրադրություն ստեղծվում է մտովի, ոչ իրականում։ Զուրկ է բանավորին հատուկ կառուցվածքային ու ոճաարտահայտչական հնչերանգային որոշ հատկանիշներից:
Խոսքի խանգարումով մարդիկ տառապում են խոսքի զարգացման շեղումներով՝ մտավոր զարգացման առաջնակի պահպանված նախադրյալներով և նորմալ լսողությամբ: Դրանով նրանք տարբերվում են այն մարդկանցից, ովքեր տառապում են մտավոր հետամնացությամբ, հոգեկան զարգացման հապաղումով, լսողության խանգարումով և որոնց խոսքային փոփոխությունները կրում են երկրորդային բնույթ:
Խոսքի խանգարումները տարբերվում են ձևով և արտահայտվածության աստիճանով: Դրանք կարող են վնասել միայն խոսքի հնչյունաբանական կամ իմաստային կողմը, բառապաշարը, քերականական կառուցվածքը: Բացի այդ, խանգարումները դրսևորվում են խոսքի արագության և սահունության փոփոխությամբ (օրինակ՝ կակազելու դեպքում), գրավոր խոսքի և ընթերցանության խախտումներով (դիսգրաֆիա և դիսլեքսիա):
Գրավորի պրոցեսում անհրաժեշտ է ընդգծել շարժողական, զգայաշարժողական, տարածական, պրոպրիոցեպտիվ անալիզատորների հանգամանքը: Այդ անալիզատորային համակարգերի միջև գոյություն ունեն բարդ պայմանառեֆլեկտորային փոխներգործություն:
Գրել և կարդալ պետք է սովորի յուրաքանչյուր երեխա: Եվ շատ երեխաներ չեն կարող հաջողությամբ կատարել այդ առաջադրանքը: Որոշ հեղինակներ գրավոր խոսքի խանգարումը համարում է գրավոր ձևով սեփական մտքերի արտահայտման պրոբլեմ: Այլ խոսքերով այն պարզապես ՙգրավորի հետ կապված դժվարություն է: Մեկ այլ խումբ հեղինակներ գտնում են, որ երեխաների մոտ, չնայած խոսքային և ինտելեկտուալ զարգացման բավարար մակարդակին, նկատվում են խոսքի գրաֆիկական սիմվոլիզացիայի ունակության ձևավորման խանգարում` գրության հնչույթային սկզբունքին և նախադասության մեջ բառերը քերականական կանոններով համաձայնեցնելուն համապատասխան:
Գրավոր խոսքի և ընթերցանության խախտումները՝ դիսգրաֆիան, իր էական ազդեցությունն է ունենում սովորողների հոգեբանական զարգացման, ինչպես նաև ազդում է կրթական գործընթացի վրա, որի համապարփակ ուսումնասիրությունը ներկայացնում ենք ստորև:

Էջ 15 Գին 2.000 Պատվիրել