diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Կինեզիոթերապիայի դերը մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների սոցիալական ինտեգրման հարցում

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԱԹՎԱԾ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1.1. Մանկական ուղեղային կաթվածի տեսակները, առաջացման պատճառները
1.2. Մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների ֆիզիկական և մտավոր շեղումները, հոգե-էմոցիոնալ ոլորտը
ԳԼՈՒԽ 2. ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԱԹՎԱԾՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԴԱՊՏԱՑԻԱՆ
2.1. Սոցիալական ադապտացիայի հնարավորությունները
2.2. Ծնողների դերը սոցիալական ադապտացիայի գործընթացում
ԳԼՈՒԽ 3. ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԱԹՎԱԾՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
3.1. Մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների ինտեգրման գործընթացը
ԳԼՈՒԽ 4. ԿԻՆԵԶԻՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԴԵՐԸ ՄՈՒԿ-ՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ 46
4.1. Ֆիզիկական վարժությունների բուժիչ ազդեցությունը
4.2. Մանկական տարիքում կիրառվող բուժական ֆիզկուլտուրայի միջոցները
4.3. Բուժական ֆիզկուլտուրայի ձևեր մանկական տարիքում
ՍԵՓԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Արդիականությունը: Մանկական ուղեղային կաթվածը, որն առավել հաճախ հանդիպում ենք ՄՈՒԿ հապավման տեսքով, իրենից ներկայացնում մարմնի մկանների վերահսկողության խանգարման վիճակ: Հիվանդությունն ի հայտ է գալիս կյանքի առաջին տարիներին: Մանկական ուղեղային կաթվածը ոչ թե մկանի կամ նյարդի հիվանդություն է, այլ ուղեղի անկարողությունն է ճիշտ վերահսկելու և կառավարելու շարժումներն ու կեցվածքը: Ցերեբրալ նշանակում է գլխուղեղ, իսկ կաթված նշանակում է ճիշտ շարժումներ կատարելու անկարողություն: Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) ծանր հաշմանդամության բերող հիվանդություն է, որը ախտահարում է ուղեղի բջիջները վերջինիս ակտիվ կազմավորման փուլում:
Մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաներն ունեն լուրջ խնդիրներ հասարակությանը ինտեգրման հարցում: Կինեզիոթերապիայի տարբեր մեթոդներն ունեն կարևոր դեր և նշանակություն Մուկ-ով հիվանդ երեխաների ինչպես ֆիզիկական և հոգեկան վիճակի բարելավման, այնպես սոցիալական ադապտացիայի և հասարակությանը ինտեգրման հարցում: Այս խնդիրների լուծմանը պետք է անրադառնալ վաղ տարիքից:
Հիվանդությունը հանգեցնում է կամային և ոչ կամային շարժումները կարգավորող մեխանիզմների փոխազդեցության խանգարմանը: Մկանային կառավարման նմանօրինակ խանգարումները առաջ են բերում դժվարություններ շարժման և մարմնին որոշակի դիրք տալու գործընթացում: Հիվանդության հիմնական պատճառը մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է: Հիվանդության առանձնահատկությունը դրսևորվում է նրանում, որ մկանները պարալիզացված չեն, գլխուղեղի վնասվածքը շարունակական զարգացման բնույթ չի կրում, սակայն տարիքի հետ դառնում է առավել ակնհայտ:
Մանկական ուղեղային կաթվածը, որպես կանոն, առաջանում է ներարգանդային վնասվածքների և ուղեղի թերզարգացման պատճառով: Նմանօրինակ խանգարումների հիմնական աղբյուր հանդիսանում են մոր հետ կապված խնդիրները` ապագա մոր խրոնիկ տարբեր հիվանդությունները, մոր կրած ինֆեկցիոն, հատկապես վիրուսային հիվանդությունները, ինտոկսիկացիաները (ինքնաթունավորումները), մոր և պտղի արյան անհամատեղելիությունն ըստ ռեզուս գործոնի կամ արյան խմբի պատկանելության, ձգձգվող ծննդաբերությունը, երբ պորտալարը փաթաթված է լինում երեխայի պարանոցի շուրջ:
Ինչպես արդեն պարզ դարձավ վերոշարադրյալից` մանկական ուղեղային կաթվածը չի հանդիսանում ողբերգական ճակատագիր, այն հնարավոր է կանխարգելել: Կանխարգելման գործընթացը խթանում են բազմաթիվ հանգամանքներ, որոնցից, թերևս, կարևորագույնն է մանկական կաթվածով հիվանդ երեխաների ինտեգրումը հասարակությանը:
Կարևոր է բացահայտել մանկական ուղեղային կաթվածի առաջացման պատճառները, դրա արդյունք հանդիսացող հետևանքները, մանկական ուղեղային կաթվածով երեխաների հասարակությանը ինտեգրման առանձնահատկությունները, կինեզիոթերապիայի արդյունավետությունը այդ հարցոեւմ:
Նշված հիմնախնդիրների համակարգային վերլուծության և դրանց մի մասի լուծման տարբերակների մշակման անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է հետազոտության թեմայի արդիականությունը տեսական ու կիրառական կարևոր նշանակությունը:
Հետազոտության նպատակը : Հետազոտվող աշխատանքի նպատակն է ՄՈՒԿ-ով հիվանդ երեխաների սոցիալական ադապտացիայի և կինեզիոթերապիայի առանձնահատկություններն ու դերը` նրանց հասարակությանը ինտեգրման հարցում:
Հետազոտության խնդիրները: Հետազոտության հիմնական խնդիրները հետըյալն են`
- ուսումնասիրել ՄՈՒԿ հիվանդությունը, տեսակները, առաջացման պատճառները,
- վերլուծել մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների ֆիզիկական և մտավոր շեղումները,
- մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների հոգե-էմոցիոնալ ոլորտի ընդհանուր բնութագիրը,
- օրինակների վրա բացահայտել մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների հետ տարվող աշխատանքները,
- ներկայացնել մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների ինտեգրումը հասարակությանը, բացահայտել այդ գործընթացում առաջացող խնդիրները և բուժական ֆիզկուլտուրայի համալիրների կիրառումը որպես արդյունավետ միջոց այս խնդրի լուծման հարցում,
գ մշակել և ներկայացնել առաջարկություններ հիվանդ երեխաների` հասարակությանը ինտեգրման հարցում կինեզիոթերապիայի մեթոդների կիրառման արդյունավետության հարցում
Հետազոտության առարկան: Հետազոտական աշխատանքի ուսումնասիրման օբյեկտը մանկական ուղեղային կաթված հիվանությունն է: Հետազոտության առարկա են ընտրվել մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխաները:
Հետազոտության վարկածը : Ենթադրվում է, որ կինեզիոթերապիայի կիրառումը պետք է նպաստի մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների սոցիալական ինտեգրմանը հասարակությանը, ինչը պետք է ապացուցվի նույն հիվանդությամբ հիվանդ, սակայն բուժական ֆիզկուլտուրայով չզբաղվող երեխաների հետ համեմատական բնութագրությամբ:
Հետազոտության տեսական և մեթոդական հիմքը: Հետազոտության համար հիմք են հանդիսացել մանկական ուղեղային կաթվածի վերաբերյալ հայրենական և արտասահմանյան մի շարք գիտնականների կողմից կատարված հետազոտությունները, հրապարակումները, գիտավերլուծական նյութերը և համապատասխան բժշկական կենտրոններում կիրառվող բուժական ֆիզկուլտուրայի արդյունավետության ուսումնասիրությունները:
Հետազոտության մեթոդները: Հետազոտական աշխատանքն իրականացվել է հիվանդ երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ, զրույցների և սոցիալական հարցումների, բուժական ֆիզկուլտուրայի պարապմունքներին երեխաների մասնակցության արդյունքների վերլուծության մեթոդով` համեմատելով արդյունքները բուժական ֆիզկուլտուրայով չզբաղվող հիվանդ երեխաների հետ:
Հետզոտության գիտական նորույթը և գործնական նշանակությունը: Մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների սոցիալական ինտեգրման հարցում կինեզիոթերապիայի դերի ուսումնասիրությունը և կիրառումը կարող է արդյունավետ մեթոդ լինել երեխաների ինտեգրման հիմնախնդիրների լուծման հարցում: Նախօրոք ընտրված և մշակված վարժությունների համալիրները հատուկ նպատակաուղղված են այս խնդիրների լուծմանը:
Հետազոտության կազմակերպումը, վայրը, քանակակազմը: Հետազոտական աշխատանքի ուսումնասիրություններy կազմակերպվել և իրականացվել են և կենտրոններում` հիվանդ երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ, զրույցների և սոցիալական հարցումների, բուժական ֆիզկուլտուրայի պարապմունքներին երեխաների մասնակցության արդյունքների վերլուծության մեթոդով:
Հետազոտությանը մասնակցել են 5-18 տարեկան 42 հիվանդ երեխա և պատանի, և նրանց ծնողները: Երեխաներից 15-ի մոտ առկա են եղել մտավոր զարգացման կամ խոսքի խնդիրներ, ուստի այս դեպքում հարցումներն իրականացվել են ծնողների միջոցով: Մնացած 27-ը պատասխանել են ինքնուրույն:
Հետազոտվողներից 21-ը ներգրավվել են առաջին ` հետազոտական խմբում, իսկ մյուս 21-ը` հսկիչ խմբում:
Աշխատանքի կառուցվածքը: Աշխատանքը բաղկացած է ներածությունից, չորս գլուխներից, սեփական հետազոտությունից, եզրակացությունից, առաջարկություններից, և օգտագործված գրականության ցանկից:

Էջ 80 Գին 30.000 Պատվիրել