diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Դարձվածքների և ասացվածքների ուսումնասիրումը բնագրի շուրջ աշխատանքների ընթացքում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ առաջին. Դարձվածքները և ասացվածքները ժամանակակից հայերենում
1.1 Դարձվածքները ժամանակակից հայերենում
1.2 Ասացվածքները ժամանակակից հայերենում
Գլուխ երկրորդ. Դարձվածքների և ասացվածքների ուսումնասիրման առանձնահատկությունները տարրական դասարաններում
2.1 Դարձվածքների և ասացվածքների ուսուցումը տարրական դասարաններում
2.2. Դարձվածքների և ասացվածքների ուսուցման մեր փորձից
(հետազոտական աշխատանք)
Եզրակացություններ

Հատված
Դարձվածքները առօրյա, ժողովրդախոսակցական ոճին բնորոշ բառային միավորներ են, որոնք յուրաքանչյուր ժողովրդի ազգային մտածողությունը, տվյալ ժողովրդի լեզվամտածողությունը դրսևորող լեզվական միջոցներ են, որոնց շնորհիվ արտահայտվում են տվյալ ժողովրդի բարքերն ու սովորույթը, կենցաղն ու ապրելակերպը, ինչպես նաև նրան բնորոշ հոգեկան, հոգեբանական խառնվածքն ու կենսափիլիսոփայությունը: Դարձվածքները միևնույն ժամանակ յուրաքանչյուր անհատի ազգային մտածողությունն են արտահայտում:
«Դարձվածքը երկու և ավելի բառերի կայուն կապակցություն է, որի անդամները միասին հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն: Դարձվածքի իմաստը չի բխում նրա անդամների իմաստի գումարից և հաճախ նույնիսկ կապ չունի ուղղակի իմաստների հետ»:
Դարձվածքները կայուն և ամբողջական բառակապակցություններ են և՛ իրենց բաղադրիչների կազմով, և՛ քերականական-շարահյուսական որոշակի կաղապարներով: Դարձվածքները նաև լեզվի պատկերավորման միջոցներ են, խոսքին հաղորդում են պատկերավորություն, հուզական երանգավորում, միաժամանակ նպաստում խոսքի սեղմությանն ու հակիրճությանը: Դարձվածքների կարևոր հատկանիշներից մեկը փոխաբերական-այլաբանական իմաստն է: Այլ կերպ ասած՝ դարձվածքը փոխաբերական-այլաբանական միասնական իմաստ ունեցող կայուն, բառային անբաժանելի, պատրաստի վերարտադրելի կապակցություն է:
Դարձվածքները լեզվի արտահայտչականության ու պատկերավորման լավագույն միջոցներից են և հանդես են գալիս թե՛ գրավոր և թե՛ բանավոր խոսքում: Դրանք խոսքը ոճավորելու հրաշալի միջոցներ են, «խոսքի աղն ու համեմունքը» և դրսևորվում են բոլոր տեսակի ոճերում: Առանձնապես մեծ է դարձվածքի դերը գեղարվեստական գրականության մեջ: Դարձվածքների միջոցով հաճախ խոսքն ազատվում է չորությունից ու երկարաբանությունից: Դարձվածքներն իրենց իմաստային նրբերանգներով մտքին տալիս են դիպուկություն ու կենդանություն` այլաբանորեն ներկայացնելով ասելիքը: Փոխաբերությունը (վերաիմաստավորումը) դարձվածքի էական հատկանիշն է. այն ներհատուկ է ցանկացած դարձվածքի: Խոսքի մեջ դարձվածքները հարաբերակցվում են ինչպես բառերին (անվանողական), այնպես էլ նախադասություններին (հաղորդակցական):

Գրականության ցանկ
1. Բադիկյան Խ., Դարձվածային ոճաբանություն, Երևան, 2000:
2. Բադիկյան Խ., Ուսումնական դարձվածաբանական բառարան, Երևան, 2002:
3. Գյուլամիրյան Գ., Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա, Երևան, 2015:
4. Գյուրջինյան Դ. Հեքեքյան Ն. Մայրենի 3, Երևան 2015
5. Գյուրջինյան Դ. Հեքեքյան Ն. Մայրենի 4, Երևան 2015
6. Եզեկյան Լ., Ոճագիտություն, Երևան, 2007:
7. Խաչատրյան Ս., Արտահայտիչ ընթերցանության և բանավոր խոսքի ուսուցումը տարրական դասարաններում, «Նախաշավիղ» հանդես, Երևան, 1.2013:

Էջ 33 Գին 11000 Պատվիրել