diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ էկոնոմետրիկա

Էկոնոմետրիկա գիտությունը տնտեսագիտական գիտությունների շարքում համարվում է երիտասարդ գիտություն: Այն ՀՀ-ում զարգացավ շուկայական տնտեսության անցումային շրջանում և աստիճանաբար ժամանակակից տնտեսագիտական կրթության մեջ գրավեց ուրույն տեղ միկրոտնտեսագիտության և մակրոտնտեսագիտության կողքին: Գտնվելով մի շարք գիտությունների «եզրին»` տնտեսագիտության տեսություն, մակրոտնտեսագիտություն, հավանականությունների տեսություն, մաթեմատիկա, տնտեսական վիճակագրություն և այլն, հանդիսանում է անընդհատ զարգացող գիտություն, որի ընդգրկման շրջանակների ամբողջականությունը դժվար է ներկայացնել:
Էկոնոմետրիկան իրենից ներկայացնում է գործիքների համախմբություն, ինչի միջոցով ուսումնասիրվում և գնահատվում են տնտեսական երևույթների քանակական կախվածությունների ձևերն ու չափը` հնարավորություն ընձեռելով կանխատեսումնսեր անել տնտեսագիտական այս կամ այն երևույթի ապագա կամ անցյալ վարքի վերաբերյալ:
Քանի որ էկոնոմետրիկա գիտությունը բավականին լայն է, այդ առումով հարցին անդրադարձել են ուսումնասիրելով տարբեր հեղինակների մեկնաբանությունները: Սամուելսոնը տվել է էկոնոմետրիկայի հետևյալ բնութագիրը: Էկոնոմետրիկան հնարավորություն է տալիս քանակապես վերլուծել իրական տնտեսական երևույթները` հիմնվելով տնտեսական տեսության ժամանակակից նվաճումների և եզրակացություն անելու հնարավորություն ընձեռող դիտարկման մեթոդների վրա: Ըստ Կլեյնի էկոնոմետրիկայի հիմնական խնդիրը տեսական տնտեսագիտական դատողությունները էմպիրիկ, այսինքն փորձով հաստատված, բովանդակությամբ հարստացնելն է:
Ըստ Մալենվոյի էկոնոմետրիկայի նպատակը տնտեսագիտական օրենքների փորձով հաստատված արդյունքներից բխեցնելն է: Էկոնոմետրիկան իր ուսումնասիրած առարկայով լրացնում է տնտեսագիտական տեսությունը արդեն ընդունված առնչությունները ստուգելու և ճշգրտելու համար օգտագործելով փաստացի տվյալներ:
Էկոնոմետրիկայի ուսումնասիրության հիմնական գործիքը ռեգրեսիայի վերլուծությունն է, որը հնարավորություն է տալիս պարզել մեկ փոփոխականի զգայունությունը այլ փոփոխականի նկատմամբ: Ի տարբերություն կոռելյացիայի վերլուծության, որը ցույց է տալիս երկու փոփոխականների միջև կապի աստիճանը, ռեգրեսիայի վերլուծությունը փորձում է գնահատել և կանխատեսլ մեկ փոփոխականի միջին արժեքը մեկ այլ տրված էկզոգեն փոփոխականի հիման վրա: Անհրաժեշտ է ընդգծել, որ ռեգրեսիայի վերլուծության ժամանակ ենթադրվում է, որ փոփոխականների կապը վիճակագրական է, ոչ թե ֆունկցիոնալ, այսինքն փոփոխականները պատահական բնույթ ունեն:
Էկոնոմետրիկան կարելի է բաժանել տեսական և կիրառական մասերի: Տեսական էկոնոմետրիկան ուումնասիրում է որոշակի մեթոդներ տնտեսական երևույթները գնահատելու համար, մշակում է վիճակագրական մոդելներ` կիրառելով մաթեմատիկական վիճակագրական վերլուծության մեթոդները: Կիրառական էկոնոմետրիկան օգտագործում է տեսականի եզրահանգումները տնտեսագիտության որևէ բնագավառի ուսումնասիրության համար: Այսինքն` տեսականը մշակում է տեխնիկա, իսկ կիրառականը դա օգտագործում է գործնականում:
Էկոնոմետրիկայի մեթոդաբանությունը տնտեսական երևույթների վերլուծության ժամանակ նախատեսում է ընտրել մաթեմատիկական մոդել, վերափոխել այն վիճակագրական մոդելի, գտնել համապատասխան տվյալներ, հաշվարկել մոդելի գործակիցները, ստուգել մոդելը, կատարել կանխատեսումներ տնտեսական երևույթների փոփոխության մասին:
Որպես մաթեմատիկական տնտեսագիտության բաղկացուցիչ մաս` էկոնոմետրիկան բնականորեն ներթափանցում է տնտեսա-մաթեմատիկական հետազոտությունների ընդհանուր ալգորիթմի մեջ: Էկոնոմտրիկ հետազոտությունները սկսվում են այն բանից երբ`
1. որոշված է մաթեմատիկական մոդելի ընդհանուր տեսքը անհայտ պարամետրերի հետ միասին,
2. հավաքագրված են այն բոլոր անհրաժեշտ վիճակագրական տվյալները, որոնք կապ ունեն գնահատվող պարամետրերի հետ,
3. անհայտ պարամետրերի նշանակությունների փնտրման գծով խնդիրը, որն ապահովում է մոդելային նշանակությունների լավագույն մոտեցումը նրանց դիտարկվող նշանակությունների հետ:

Էջ - Գին - Պատվիրել