diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անհատական Աշխատանք Զարգացման շրջափուլերի հասկացությունը

Բովանդակություն

Ներածություն
1.Տարիքի հասկացությունը
2.Զարգացման շրջափուլերի հիմնախնդիրը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ




Ներածություն

«Տարիքը գոյություն ունի միայն ձեր գիտակցության մեջ, եթե դուք դրա մասին չեք մտածում, ապա այն ընդհանրապես գոյություն չունի»
Մարկ Տվեն
Ահա այստեղ է, որ «տարիք» հասկացությունը աստիճանաբար տեղափոխվում է հոգեբանական հարթություն` ոչ բիոլոգիական և ոչ էլ ժամանակագրական: Հոգեբանական տարիքը մի ամբողջական գոյացություն է, որի բաղադրատարրերն են անձի հուզական, վարքային առանձնահատկությունները և դրսևորումները:
Անձը և անհատը միանգամայն տարբեր հասկացություններ են: Ըստ այդմ, խոսելով նարդու օնտոգենիկ զարգացման մասին անհրաժեշտ է առանձնացնել այդ գործընթացի երկու հիմնական ուղղություններ` անհատի աճի և զարգացման ուղղությունը կամ զարգացման օրգանական շարքը և անձի սոցիալ-հոգեբանական զարգացման ուղղությունը կամ հոգեբանական շարքը: Նման մոտեցումների հիմքով կարողանում ենք տարբերակել անհատի և անձի ծննդյան հասկացությունները, միևնույն ժամանակ սահմանազատել անձի հոգեբանական և ժամանակային տարիք հասկացությունները: Վերջինս դրվում է անձի վերաբերյալ ժամանակակից ուսումնասիրությունների հիմքում:
Անհատի մարմնային և սեռային հասունությունը որոշվում է կենսաբանական չափանիշներով, անձնագրային տարիքը` հետծննդյան օնտոգենեզում ապրած ամիսների և տարիների թվով: Անհատի օրգանական հասունացումն այն հիմքն է, որի վրա հենվում է նրա անձի ձևավորումը, ես-ի առանձնացումը շրջապատող աշխարհից, ես-հայեցակարգի և սեռային նույնացման առաջացումը: Բայց օրգանական հասունության և հոգեկան հասունության միջև կարող է աններդաշնակություն լինել: Օրգանական հասունությունը կարող է զուգորդվել հոգեբանական տհասության հետ: Հանդիպում են նաև հակադարձ դեպքեր, երբ, օրինակ, երեխան կարող է իրեն հոգեբանորեն առավել հասուն զգալ և լինել այդպիսին, ջանասիրաբար մասնակցել մեծահասակների աշխատանքային գործունեությանը: Այս հիմքերից ելնելով էլ Բ. Գ. Անանկը ներկայացնում էր հոգեբանական տարիքի վերաբերյալ իր ուսումնասիրությունները:

Էջ 10 Գին 1.800 Պատվիրել