Գլոբալացվող աշխարհ, \"Հայրենիք\" ակումբ
Ժողովածուն ներկայացնում է օտարազգի մի շարք քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների (օրինակ` Սամուել Հանտինգտոն, Հենրի Քիսինջեր, Պատրիկ Բյուքենեն, Ֆրենսիս Ֆուկույամա, Յուբեր Վեդրին, Ժակ Դելոր, Ալեքսանդր Դուգին, Սերգեյ Կարագանով եւն) հոդվածներն ու հարցազրույցները, որոնք ժամանակին հայերեն թարգմանվել եւ հրատարակվել են \"Հանրապետական\" ամսագրում: Ամերիկացի, եվրոպացի եւ ռուսաստանցի հեղինակները վերլուծում ու գնահատում են արդի գլոբալացվող աշխարհում ստեղծված իրավիճակը, դրա պատճառներն ու հետևանքները, փորձում կանխատեսել ապագա զարգացումները: Սույն ժողովածուն \"Հայրենիք\" ակումբի կողմից 2008թ. լույս ընծայված համանուն հրատարակության լրացված տարբերակն է: