Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



ThinkQuest Competition 2012 միջազգային մրցույթ

ThinkQuest Competition 2012 միջազգային մրցույթ

04.11.2011
ThinkQuest Competition 2012 միջազգային մրցույթը, որը հովանավորվում է Oracle Education Foundation կրթական ֆոնդի կողմից, բաց է աշխարհի բոլոր սովորողների համար: Մրցույթն առաջարկում է մինչև 22 տարեկան աշակերտներին և ուսանողներին, մրցել միմյանց հետ իրական պրակտիկ խնդիրների լուծման գործում` օգտագործելով ստեղծագործ մտածելակերպը, հաղորդակցությունը և տեխնիկական գիտելիքները` որակավորումներ, որոնք անհրաժեշտ են XXI դարում: Դպրոցների, քոլեջների և ԲՈՒՀ-երի ուսանողները, դասավանդողի ղեկավարությամբ, կարող են ներկայացնել մրցույթին լուծումներ 2 նոմինացիաներով` թվային մուլտիմեդիա և հավելվածների մշակում, որոնք իրականացվել են տարբեր տեխնոլոգիաների օգտագործմամբ, ներառյալ ինտերակտիվ հավելվածներ, առցանց խաղեր, web-կայքեր, ֆոտոռեպորտաժներ, ամսագրեր/բլոգեր, շոուներ, անիմացիաներ, վիդեոներ:
Թիմերը պետք է մշակեն և ներկայացնեն իրենց աշխատանքները մինչև 2012 թ ապրիլի 25-ը, որից հետո աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից:

Թիմի կազմը պետք է բաղկացած լինի 1-6 ուսանողից և 1 ղեկավարից:

Աշխատանքների կատարման և ներկայացման լեզուն անգլերենն է:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park