Ֆրանսիայի կառավարման ազգային դպրոցը (Ecole Nationale d’Administration-ENA) հայտարարում է ընդունելություն ֆրանսերեն լեզվի գերազանց իմացությամբ, բարձր կուրսերում սովորող օտարերկրյա ուսանողների և երիտասարդ քաղծառայողների համար։ Դասընթացը տևելու է քաղծառայողների համար 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2012թ. մարտի վերջը, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար` 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2012թ. ապրիլի սկիզբը։
Ընդունելությունը նախատեսված է հետևյալ երեք ուսումնական դասընթացների համար.
- Միջազգային երկարատև` 18 ամսյա դասընթաց – CIL (Cycle international long). նախատեսված է մինչև 35 տարեկան քաղծառայողների և պետական համակարգում աշխատելու մասնագիտացմամբ ուսանողների համար։ Դասընթացը տևելու է քաղծառայողների համար 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2012թ. մարտի վերջը, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար` 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2012թ. ապրիլի սկիզբը։
- Միջազգային հարաբերությունների կարճատև դասընթաց` 9 ամսյա տևողությամբ – CIC (Cycle international court). նախատեսված է մինչև 30 տարեկան աշխատանքային փորձ ունեցող քաղծառայողների համար։ Դասընթացը տևելու է 2010թ. նոյեմբերի 2-ից մինչև 2011թ. հուլիսի վերջը։
- Պետական համակարգի միջազգային դասընթաց` 7 ամսյա տևողությամբ – CIAP (Cycle international d’administration publique). նախատեսված է տվյալ ուսումնական բնագավառում փորձ ունեցող մինչև 25 տարեկան քաղծառայողների համար։ Դասընթացը տևելու է 2010թ. հոկտեմբերի 4-ից մինչև 2011թ. ապրիլի վերջը։