Ռուսաստան, Նիժնի Նովգորոդ, 23.09.2010-01.10.2010 Դասընթացներին գրանցման վերջնաժամկետը` 15.09.2010: Կազմակերպիչները կվճարեն ծախսերի 70%: Ամառային դասընթացների նպատակն է կազմակերպել Եվրոպայի տարբեր երկրներից մի շարք կազմակերպությունների մենեջերների հանդիպումը մենեջմենթի և մարկեթինգի բնագավառում երիտասարդական աշխատանքի մակարդակի բարձրացման և փորձի փոխանակման համար:
Միջազգային դասընթացներում կմասնակցեն 24 երիտասարդ 22 տարբեր կազմակերպություններից 18 տարբեր երկրներից: Դասընթացի հիմնական թեմաներն են.
Ստրատեգիկ մենեջմենթ,
Կազմակերպչական մենեջմենթ,
Կոմունիկացիա, տեղեկատվություն, ղեկավարություն,
Ֆինանսական մենեջմենթ,
Արևելա-արևմտյան համագործակցություն:
Աշխատանքային լեզու` անգլերեն:
Մասնակիցները պետք է.
Լինեն մինչև 20 տարեկան,
Ունենան գիտելիքներ անգլերեն լեզվից,
Պատկերացում ունենան թեմաներից մեկի մասին,
Ունենան հնարավորություն հետագայում օգտագործել ստացած գիտելիքները:
Կազմակերպիչները կվճարեն ծախսերի 70%, մնացաց 30% և որոշ ադմինիստրատիվ ծախսերը կվճարվեն մասնակցի կողմից:
Մինչև օգօստոսի 15-ը անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրությունը և նամակը, որտեղ ներկայացված կլինի մասնակցելու պատճառը: