Մոսկվա, Ռուսաստան, 2010/2011 ուսումնական տարի: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն օգոստոսի 20-ն է: Տարեկան ուսման վարձը 98 հազար ռուբլի է: Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը ՀՀ քաղաքացիներին հրավիրում է ընդունելության ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական և համակարգչային մասնագիտություններով /մագիստրատուրա և ասպիրանտուրա/:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
* դիմում
* անձը և քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ
* բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմ` ներդիրով
* 6 հատ 4x6 չափի լուսանկար
* բժշկական տեղեկանք
Աշխատանքային լեզու` ռուսերեն:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ http://mipt.ru/ կայքից: