Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Մարգարիտ Աճեմյան  կրթավճարի մրցույթ

Մարգարիտ Աճեմյան կրթավճարի մրցույթ

10.08.2010
ԵՊՀ-ի և Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի լրագրության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները կարող են դիմել 2010թ. սեպտեմբերի 2 -ից 8–ը ՀՕՖ-ի Հայաստանի գրասենյակ: Հինգ հաղթողների ուսման վարձը կվճարի ՀՕՖ-ը` ամերիկահայ բարերար Մարգարիտ Աճեմյանի կողմից հատկացրած միջոցներից:
Ի  գիտություն Երևանի պետական համալսարանի և Խ.Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանի  2010-2011 ուսումնական տարվա մագիստրատուրայի առաջին կուրսեցիների Հայ  առաքելական  եկեղեցու ԱՄՆ Արևելյան  թեմի Հայ օգնության ֆոնդը  (ՀՕՖ) ՚Մարգարիտ Աճեմյանՙ   կրթավճար  ծրագրի  շրջանակներում  Երևանի  պետական  համալսարանի  հայ  լրագրության  ֆակուլտետի  և Խ.Աբովյանի  անվան  հայկական  պետական  մանկավարժական  համալսարանի  կուլտուրայի  ֆակուլտետի  լրագրության  բաժնի  մագիստրատուրայի առաջին  կուրսի  ուսանողների    համար  հայտարարում  է մրցույթ, որի  արդյունքում  5  հաղթողների  ուսման  վարձը    կվճարի  ՀՕՖ-ը`    ամերիկահայ    բարերար  Մարգարիտ  Աճեմյանի   կողմից հատկացրած միջոցներից: Մրցույթին կարող են մասնակցել այն  ուսանողները, ովքեր. 

Ա. ընդունվել են վերոհիշյալ ԲՈՒՀ-երի լրագրության  ֆակուլտետի մագիստրատուրա 

Բ.  ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին 

Գ. սոցիալապես անապահով ընտանիքներից են 

Դ. պարտավորվում են սովորել լավ և գերազանց գնահատականներով  

Ե.  պարտավորվում  են  ուսման  ավարտից  հետո  նվազագույնը  4  տարի  ապրել  և  աշխատել  Հայաստանի  Հանրապետությունում կամ Արցախում:

Մարգարիտ Աճեմյան կրթավճար՚ ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը:

Վերոհիշյալ  պայմաններին    համապատասխանող  ուսանողները  ցանկության  դեպքում  կարող  են  2010թ. սեպտեմբերի 2 -ից    8 –ը (ներառյալ շաբաթ և կիրակի օրերը) ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող  ՀՕՖ-ի Հայաստանի գրասենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 

-  դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից և նշված բուհերի  դեկանատներից)              

-  բակալավրի աստիճանի դիպլոմի պատճենն իր հավելվածով  

-  տեղեկանք  ծնողների  աշխատավայրից  նրանց  պաշտոնի  և  աշխատավարձի  չափի  վերաբերյալ  (եթե  չեն  աշխատում`  տեղեկանք  զբաղվածության  տարածքային  կենտրոնից`  աշխատանքային գրքույկի պատճենի հետ միասին) 

-   նպատակի հիմնավորում (1 համակարգչային էջ ` նշելով ով ես, ինչի ես հասել մինչ օրս,  ինչ  հաջողություններ  ես  ունեցել,  ինչու  ես  ուզում  ուսումդ  շարունակել  հենց  այս  մասնագիտությամբ, ինչ կտա այն քեզ, ինչպես ես կիրառելու ձեռք բերվածը: Նշեք նաև  քաղաքացիական մասնակցության, գիտական աշխատանքներում ներգրավվածության  մասին:) 

-  լրագրողական  նյութեր  ( հոդվածներ,  ռեպորտաժների  նյութեր,  ձայներիզներ,  տեսաերիզներ) 

-  ժուռնալիստական  թեստ  (կհանձնվի  ՀՕՖ–ի  գրասենյակում.  ժամկետների  մասին  դիմումատուները կտեղեկացվեն լրացուցիչ):

Փաստաթղթերը ետ չեն վերադարձվում: Թերի փաթեթները չեն դիտարկվի: Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով:       

1.   Փաստաթղթային փաթեթի քննարկում,

2.   Տնայց,

3.   Հարցազրույց` անհրաժեշտության դեպքում: 

Սույն  ծրագրում  ուսանողի  ընդգրկման  վերջնական    որոշումը  կայացնելու  է  ՀՕՖ-ի  կրթական  ծրագրերի  հանձնաժողովը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի  պայմանագիր:          Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ծրագրի համակարգող   Էդուարդ  Կարապետյանին   հետևյալ  հեռախոսահամարներով   52-66-60  և 56-11-08:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park