Չեխիայի Հանրապետության բուհերում կարող են սովորել ԵՊՀ ուսանողները: 2010-2011 ուսումնական տարում Չեխիայի Հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ հրավիրում են հայ ուսանողներին` իրենց ուսումը շարունակելու Չեխիայում: Այդ մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատունը:
Չեխիայում գոյություն ունեն 26 պետական ԲՈՒՀ-եր և 46 մասնավոր ԲՈՒՀ-եր, որտեղ սովորում են 34552 արտասահմանյան ուսանողներ:
Դիմորդին ներկայացվում է հնարավոր ծրագրերի ցանկը.
* MastersPortal (the gateway to finding Master's programmes in Europe)
* Ploteus portal (Portal on Learning Opportunities throughout the European Space)
* Study Abroad Links (directory of programs and opportunities for study abroad in the Czech Republic)
Ավելի մանրամասն տեղեկություններ հնարավոր ուսումնական հաստատությունների, ուսումնական ծրագրերի ու Չեխիայում ուսանողական կյանքի մասին հասանելի են հետեւյալ կայքերում` www.studyin.cz, www.naep.cz, www.dzs.cz:
Հարցերի համար կարելի է դիմել տիկին Թերեզա Բաբկովային (էլեկտրոնային փոստի հասցեն` tereza.babkova@naep.cz)