Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Կրթաթոշակ` Մրցույթ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար (2010)

28.06.2010
ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության համապատասխան ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու համար /մասնագիտությունների ցանկը ըստ բուհերի կցվում է/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի և տիրապետում են ռուսերեն լեզվին: 
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն. 
-դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, 
-դիմում-հարցաթերթիկ, 
-ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ, 
-միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի պատճենը, իսկ ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված, 
-բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության և ԴԻԱՀ-ի վերաբերյալ /ռուսերեն լեզվով/, 
-անձնագրի պատճենը, 
-ծննդյան վկայականի պատճենը /նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված/, 
-արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զինվորական կոմիսարիատից համապատասխան տեղեկանք, -3x4 չափսի 6 լուսանկար: 
Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2010 թվականի ՀՀ բուհեր ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ: 
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. հուլիսի 6-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ 619 սենյակ, հեռ. 562364,525207): 
Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում /Այգեստան 9, փող.4/ ս.թ. հուլիսի 7 -ից մինչև հուլիսի 12-ը ընկած ժամանակահատվածում:

Աղբյուր` www.edu.am


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park