Մարդու իրավունքների հայկական դպրոցը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի աջակցությամբ 2011թ. նոյեմբերի 24-ից 26-ը նույն համալսարանում կազմակերպում է "Փախստականների իրավունքները" թեմայով եռօրյա դասընթաց ՀՀ ԲՈւՀ-երի լրագրողական ֆակուլտետների (բաժինների) ավարտական կուրսերի ուսանողների համար: Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով:
Դիմել կարող են ՀՀ ԲՈւՀ-երի լրագրողական ֆակուլտետների (բաժինների) ավարտական կուրսերի ուսանողները: Այլ մարզերից, բնակավայրերից հրավիրված ուսանողների ճանապարհածախսը կհատուցվի ըստ ներկայացված ուղեկտրոնների: Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնել ոչ ուշ, քան մինչև 2011թ. նոյեմբերի 10:
Ավելին`
այստեղ