Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



"ՏՀՏ լիդերների հանդիպում" ֆորում

"ՏՀՏ լիդերների հանդիպում" ֆորում

14.11.2011
ԻՏՁՄ շարունակում է էլեկտրոնային առևտրի դաշտի բարելավմանը նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառումների և կատարված աշխատանքի արդյունքում առաջ եկած հիմնախնդիրները և հետագա անելիքները քննարկելու համար սույն թվականի Դեկտեմբերի 9-11 Աղվերանի "Արթուրս" հյուրանոցային համալիրում տեղի կունենա հերթական "ՏՀՏ լիդերների հանդիպում" ֆորումը՝ նվիրված էլեկտրոնային առևտրի և բիզնեսում ՏՀՏ լուծումների ներդրման հիմնախնդիրներին: Այժմ կազմվում է հանդիպման օրակարգը, ուստի հետաքրքրված կողմերին առաջարկում ենք "ՏՀՏ լիդերների հանդիպում" ֆորումին հանդես գալ էլեկտրոնային ներկայացմամբ՝ ներկայացնելով իրենց լուծումները Էլեկտրոնային առևտրի և բիզնեսի առաջխաղացման ՏՀՏ միջոցների վերաբերյալ:
Ներկայացումների թեմաները կարող են վերաբերվել վճարման համակարգերին, լոգիստիկ լուծումներին, պատվերի ընդունմանը և ձևակերպմանը, առաջարկների էլեկտրոնային առաջխաղացմանը և այլն՝ չբացառելով էլեկտրոնային առևտրին նվիրված և հարակից ցանկացած լուծումներ և հաջողության պատմություններ:
Նախատեսվում է նաև միջոցառման անցակցման նախասրահում կազմակերպել թեմային նվիրված ՏՀՏ լուծումների ցուցադրություն: Էլեկտրոնային ներկայացումների թեմաները խնդրում ենք ուղարկել մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ մինչև սույն թվականի Նոյեմբերի 18-ը: ԻՏՁՄ իրավունք է վերապահում ընտրել միջոցառման թեմատիկային առավեր համահունչ ներկայացումները:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park