Ցանկանում եք աշխատել որևէ Բանկում, Վարկային կազմակերպությունում, կամ զարգացնել Ձեր գիտելիքներն ու հմտությունները վարկավորման միջազգային լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա մասնակցեք "Բի Էս Սի"-ի կողմից իրականացվող այս պատրաստական դասընթացին: Դասընթացը նախատեսված է տնտեսագիտական կրթություն ուենցող անձանց, ֆինանսական, հաշվապահության, վարկային և այլ բնագավառներում աշխատող մասնագետների, ինչպես նաև բոլոր նրանց, ում հետաքրքրում է վարկունակության գնահատման, վարկավորման մեթոդաբանության ու ընթացակարգերին վերաբերող հարցերը: Դասընթացի արդյունքում մասնակիցները կծանոթանան` ներկայումս Բանկերում և Վարկային կազմակերպություններում գործող վարկային հայտերի ուսումնասիրության, վարկունակության գնահատման, վարկերի փաստաթղթավորման, մոնիտորինգների, վարկային պորտֆելի կառավարման մեթոդներին և կանոնակարգերին:
Դասընթացը ընդգրկում է համակարգչով վարկունակության գնահատման մոդելավորման հատուկ մաս, որտեղ մասնակիցները կսովորեն ինքնուրույն կատարել վարկունակության գնահատում տարբեր տիպի վարկերի համար, կայացնել որոշում վարկավորման համար: Դասընթացը ընդգրկում է պրակտիկ մաս` հարցազրույց վարկի համար իրական դիմորդի հետ, այցելություն վերջինիս տարածքները, տվյալների հավաքագրում, որոնց հիման վրա մասնակիցները կկատարեն վարկունակության վերլուծություն և կկայացնեն վարկավորման որոշում համապատասխան պայմաններով:
Յուրաքանչյուր մասնակից կստանա "Էքսել 2007" ծրագրով մշակված վարկունակության գնահատման պատրաստի մոդել, համապատասխան օգտագործման իրավունքով իր կազմակերպությունում ներդնելու համար: "Էքսել 2007" -ի նվազագույն գիտելիքները պարտադիր են:
Դասընթացի ավարտին կանցկացվի տեստավորում, որի հիման վրա լավագույն մասնակիցները կստանան Բանկում կամ Վարկային կազմակերպությունում աշխատելու Վկայական - Երաշխավորագիր:
Բաց դասընթացի տևողությունը և ժամկետները` 7 օր/21 ժամ, հոկտեմբերի 25 - նոյեմբերի 8, 18:30-21:30:
Բաց դասընթացի արժեքը` 58,000 դրամ (առանց ԱԱՀ):
Դասընթացավար` տ.գ.թ. Մկրտիչ Թադևոսյան:
Գրանցման վերջնաժամկետը` հոկտեմբերի 24, 2011 թ:
Ավելին`
այստեղ