Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2011 -2012 ուսումնական տարվա համար իրականացնում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ ընդունվելու համար.
1/ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ուսանելու համար` ս.թ հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ,
2/ նախապատրաստական բաժնում ուսանելու համար` ս.թ հուլիսի 6-ից մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ,
3/հետբուհական ծրագրերով ուսանելու համար` հուլիսի 6-ից մինչև նոյեմբրի 11 –ը, իսկ հեռակա բաժիններում ուսանելու համար հուլիսի 6-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից, բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, փոստով /այդ թվում` էլեկտրոնային փոստով/ նախարարության պաշտոնական հասցեով:
Դիմորդները ներկայացնում են`
1/ դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով,
2/ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի
3/ անձնագրի բոլոր էջերի պատճենները,
4/ ծննդյան վկայականի պատճենը` պետական նոտարի վավերացմամբ կամ մկրտության վկայական,
5/ միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության վկայականի պատճենը, թվանշաններով հյուպատոսական կամ պետական նոտարի վավերացմամբ,
6/ բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջության մասին, այն կարող է տրված լինել նաև ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից,
7/ 3x4 չափսի 4 լուսանկար,
8/ ինքնակենսագրություն,
9/հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ հայցողների համար` ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
Ավելին`
այստեղ