Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողով

Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողով

26.10.2011
Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել ոլորտի 230 մասնագետ, որոնցից 50-ը’ սփյուռքից, 180-ը’ Հայաստանից եւ Արցախից: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության Արեւելյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Կարեն Ավանեսյանը, համաժողովին մասնակցելու դիմումներ են ստացվել Ֆրանսիայից, Ռուսաստանից, այլ երկրներից: Համաժողովի նպատակն է հայտնաբերել ու համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի ու սփյուռքի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաեւ նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը:
Համաժողովի ավարտից հետո նախատեսվում է Սրտաբանության Եվրակովկասյան համաժողովի պատվիրակությունների հանդիպումը ԼՂՀ իշխանությունների հետ:

Սփյուռքում ապրող հայ սրտաբանները համաժողովին մասնակցելու համար պետք է դիմեն ՀՀ սփյուռքի նախարարություն:

Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 29-30-ը:

Ավելին՝ այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park