Կազմակերպվում է «Սնուցման հետ կապված խնդիրները Հայաստանում. բարելավման անհրաժեշտություն» թեմայով քննարկում, որը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժամը 18:00 – 20:30 ՀԱՀ-ի Փարամազ Ավեդիսյան մասնաշենքի Ալեքս և Մարի Մանուկյան սրահում, որտեղ մինչև միջոցառման սկիզբը կտրվի հյուրասիրություն: Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) կողմից` Վորլդ Վիժն (ՎՎ) Հայաստան կազմակերպության և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ: Քննարկման գլխավոր խոսնակն է ՀՕՖ-ի կողմից հրավիրված Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Դեքելբաումը, ով կներկայացնի « Գեր և թերսնուցմամբ պայմանավորված ծախսերի կրկնակի բեռը» զեկույցը:
Միջոցառմանը հրավիրված են նաև խոսնակներ ՀՀ Առողջապահության նախարարությունից, ՀՀ Ազգային ժողովից, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունից և ՀԱՀ-ից, ովքեր կներկայացնեն սնուցման ներկայիս իրավիճակը ՀՀ-ում` շեշտադրելով երեխաների սնուցման հիմնախնդիրներն ու քաղաքականության ոլորտում բարելավման հիմնական ուղղությունները, ինչպես նաև Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ կազմակերպության «Լավագույն սկիզբ` փրկելով երեխաների կյանքը նրանց առաջին 1000 օրերի ընթացքում» զեկույցը:
Ավելին`
այստեղ