Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Սեմինար "SEO-ն բլոգերների համար" թեմայով

Սեմինար "SEO-ն բլոգերների համար" թեմայով

18.10.2011
NeoMedia ընկերությունը 2011թ. նոյեմբերի 19-20-ին հրավիրում է մասնակցելու երկօրյա սեմինարի` SEO-ն բլոգերների համար թեմայով: Սեմինարը նախատեսված է կոմերցիոն և հասարակական կազմակերպությունների, տուրիստական, մշակութային, անձնական և այլ թեմատիկայի բլոգների առաջխաղացման տեխնոլոգիաների կիրառմանը տիրապետելու ցանկություն ունեցող անձանց համար: Սեմինարի ընթացքում կպարզաբանվեն հարցեր կապված բլոգի բարձր դիրքերի ապահովման հետ որոնողական համակարգերում: Սեմինարը կվարի ՆեոՄեդիա ընկերության համահիմնադիր տնօրեն Վարդան Պապիկյանը: Երկօրյա սեմինարի մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր, գրառումների նոթատետր, գրիչ: Սեմինարի ընթացքում կլինեն 20 րոպեանոց սուրճի ընդմիջումներ:
Սեմինարը կընթանա հետևյալ թեմաների շրջանակներում`
Բլոգոսֆերայի տենդենցները
- բլոգի կառուցման առանձնահատկությունները, seo-friendly գործոնը բլոգի համար
- Google և Yandex. հարկավոր է իմանալ (PageRank, тИЦ, որոնողական համակարգերի կողմից կայքի ռանկավորման սկզբունքներ)
- ինչպես տեսանելի դարձնել բլոգը. առավելություններ, որոնք հարկավոր է կրառել
- գրանշումների (tags) և ներքին նավիգացիայի գործոնը
- մեկնաբանություններ, արձագանքներ, RSS, բլոգային բարեկամություն
- արտաքին օպտիմալացում և link building
- SEO 2.0 - որոնողական առաջխաղացման նոր դարաշրջան
- սոցիալական մեդիա գործիքների կիրառում
- այլ գործոններ (setallite ռեսուրսներ):

Սեմինարը տեղի կունենա 19 նոյեմբերի, ուրբաթ, ժամը` 18:00 - 21:00 և 20 նոյեմբերի, շաբաթ, ժամը` 13:00 - 16:00:

Սեմինարի մասնակցության վճար` 11.000 դրամ:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park