"Բի Էս Սի"-ն և "Պարադիգմա Արմենիա"-ն համատեղ կազմակերպում են հատուկ սեմինար հարց ու պատասխան ձևաչափով (ֆորմատով)` ծանոթանալու և քննարկելու ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները: Սեմինարը նախատեսված է բոլոր հաշվապահների, կադրերի բաժնի ղեկավարների, կադրային բնագավառում աշխատող մասնագետների, իրավաբանների և տնօրենների համար: Սեմինարի արդյունքում մասնակիցները մանրամասն կծանոթանան ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին և կստանան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները օրենսգրքի բոլոր նորմատիվային ակտերի շուրջ:
Բաց դասընթացի տևողությունը և ժամկետները` Հոկտեմբերի 20-21, 2 օր / 6 ժամ, 10:00-13:00:
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար` 24,950 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ, ներառում է բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումը):
Խորհրդատու-դասընթացավար` Ստեփան Հայրապետյան` "Պարադիգմա Արմենիա" ընկերության "Աշխատանքային օրենսդրության ծառայությունների բաժնի" ղեկավար, ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական :
Գրանցման վերջնաժամկետը` հոկտեմբերի 18, 2011թ:
Ավելին`
այստեղ