Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



"Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում" թեմայով առաջին ֆորում

"Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում" թեմայով առաջին ֆորում

29.10.2011
"Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն" հիմնադրամը ՀՀ գիտության և կրթության նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 20-21–ը կազմակերպում է "Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ" թեմայով առաջին ֆորումը: Ֆորումը նպատակն է ներկայացնել ՀՀ-ում որակի ապահովման գործընթացները, արդիական խնդիրները և լուծման ուղիները, ծանոթանալ մասնագիտական կրթության որակի ապահովման լավագույն ծրագրերին, իրականացնել փորձի փոխանակում, համատեղ մշակել որակի համակարգերի զարգացման նպատակային առաջարկություններ, որոնք կարտացոլեն ներքին և արտաքին մոտեցումները՝ բարելավելով եղածն ու ստեղծելով հետագա առաջընթացը նախանշող նոր արդյունավետ մեխանիզմներ:
Ֆորումի շրջանակում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ներկայացնելու զեկույցներ իրենց փորձի, կատարած հետազոտությունների, ուսումնասիրությունների վերաբերյալ  եւ մասնակցելու քննարկումերի, ծանոթանալու ոլորտի փորձագետների կարծիքների հետ հետեւյալ թեմաների շուրջ.
"Մասնագիտական կրթության որակի բարելավման մեխանիզմներ"
"ՄՈՒՀ-ի որակի ապահովման ներքին համակարգի խնդիրները և գործառույթները"
"Միջազգային համագործակցություն կրթության որակի ապահովման գործընթացում"
"Մասնագիտական կրթության որակի ապահովում. մեթոդոլոգիա, քաղաքականություն և պրակտիկա"
"Կրթական ծրագրերը  և նախագծերը` իբրև  մասնագիտական կրթության որակի ապահովման երաշխիք":

Զեկույցների  առաջին տարբերակի (abstract) ՈԱԱԿ ներկայացման վերջնաժամկետն է 2011թ. նոյեմբերի 10-ը,  ժամը 18:00-ն: Ընտրված զեկույցների հեղինակները կտեղեկացվեն  մինչև  նոյեմբերի  25-ը: Հրատարակման համար ընտրված զեկույցները պետք է հանձնել ՈԱԱԿ-ին  (տեքստային  և PPT-ի)  մինչև  2011թ.  դեկտեմբերի  10-ը:

Ավելին՝ այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park