Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը հրավիրում է մասնակցելու նոր փոխանակման ծրագրի ԱՄՆ-ում: Օրենսդրական հաստատությունների մասնագետների (LFP) ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում:
Ծրագրի նպատակն է`
- մասնակիցներին հնարավորություն տալ ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին
- կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին
- ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ
- ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու:
Դիմորդները պետք է իրենց հայտ-դիմումները ներկայացնեն օն-լայն մինչեւ 2011թ. նոյեմբերի 11-ը:
Ավելին`
այստեղ