Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրավիրում է մասնակցելու իր` պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության դրամաշնորհային ծրագրին: Այս դրամաշնորհային ծրագրի նպատակն է` բարձրացնել պետական մարմինների գործունեության թափանցիկությունը, նպաստել հաշվետվողականությանը և քաղաքացիների խնդիրներին արձագանքմանը: Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի 5 500 000 ՀՀ դրամը և կարող է օգտագործվել առաջարկվող ծրագրի վարչական, մարդկային ռեսուրսների և ծրագրային ծախսերի համար: Քաունթերփարթն ակնկալում է յուրաքանչյուր դիմող կազմակերպության ներդրումը` առնվազն 20%-ի չափով: Ներդրումները կարող են լինել դրամական կամ ոչ-դրամական:
Սույն դրամաշնորհի շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերը կարող են սկսվել ոչ շուտ, քան 2012թ.-ի հունվարի 10-ը: Նախընտրելի է, որ ծրագրերը ավարտված լինեն մինչև 2012թ-ի օգոստոսի 31-ը:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2011թ-ի նոյեմբերի 18-ը, ժ. 15:00-ը:
Ավելին`
այստեղ