Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2011-2012թթ. ուսումնական տարվա անվճար հիմունքներով հեռակա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթ հետևյալ մասնագիտությունների գծով՝ ներքին հիվանդություններ, մանկաբուժություն, բժշկական ռադիոլոգիա, հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում, անեսթեզիոլոգիա և վերակենդանացում: Մրցույթին կարող են մասնակցել այն շրջանավարտները, ովքեր ունեն օրդինատորի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում և հանձնել են «Օտար լեզու» և «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկաներից տարբերակված ստուգարքներ՝ ունենալով անհրաժեշտ անցումային շեմերը:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ ժամը 10:00 – 13:00-ը:
Մասնագիտական քննությունները կազմակերպվելու են նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 8-ը:
Ավելին`
այստեղ