Կորեայի զարգացման ինստիտուտի (KDI) Հանրային քաղաքականության եւ կառավարման դպրոցի կողմից տրամադրվում են կրթաթոշակային տեղեր Զարգացման քաղաքականության (MDP) եւ Հասարակական քաղաքականության (MPP) մագիստրոսական աստիճաններ ստանալու նպատակով: Կրթաթոշակների հետ մեկտեղ արտասահմանյան ուսանողներին տրամադրվում է նաեւ ֆինանսական աջակցություն` կեցության, սննդի եւ այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով:
Ցանկացողները պետք է առցանց լրացնեն դիմում-հարցաթերթիկները և սուրհանդակային փոստով ուղարկեն հետեւյալ անհրաժեշտ փաստաթղթերը.
- դիմում,
- անձնագրի պատճենը,
- բակալավրի դիպլոմը եւ հավելվածը նոտարի կողմից անգլերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
- երկու երաշխավորական նամակ,
- երկու լուսանկար,
- անգլերեն լեզվի իմացությունը հաստատող վկայական,
- Տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում):
Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով մինչեւ ս.թ. հոկտեմբերի 26-ը Կորեայի Զարգացման Ինստիտուտ:
Ավելին`
այստեղ