Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



"Ճամպրուկ" միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ

"Ճամպրուկ" միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ

22.10.2011
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան և "People in Need" կազմակերպությունը հայտարարում են "Ճամպրուկ" միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ: Մրցույթը նպատակ ունի միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին: Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ` հայերեն և/կամ ռուսերեն լեզուներով:
Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին երեք` լավագույն հեռուստահաղորդում, լավագույն ռադիոհաղորդում, լավագույն հոդված անվանակարգերում կընտրի մեկական մրցանակակիր: Յուրաքանչյուր անվանակարգում կհանձնվեն նաև վկայականներ և դրամական պարգևներ.
1-ին տեղ` 180 000 դրամ
2-րդ տեղ`  90 000 դրամ
3-րդ տեղ`  45 000 դրամ:

Ընտրության չափանիշներն են`
•    Հոդվածները, հեռուստա- և ռադիոհաղորդումներն ու հոդվածները պետք է հրատարակված կամ հեռարձակված լինեն 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:
•    Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի:
•    Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան և հեղինակային մոտեցումը:
•    Ընտրված թեման պետք է լինի սպառիչ և հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2011 թվականի մայիսի 1-ից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 31-ը միգրացիոն թեմաներով պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ և ինտերնետային պարբերականներում ներկայացված հոդվածներ:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2011 թվականի նոյեմբերի 10-ն է (մինչև ժամը 18:00-ն):

Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ "Ճամպրուկ" լրագրողական մրցանակաբաշխությունը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան, որն ամեն տարի նշվում է դեկտեմբերի 18-ին:

Մրցույթը կազմակերպվում է "Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում" ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի և Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park