Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության բաժանմունքի, "Միջազգային բանտային բարեփոխումներ" կազմակերպության և ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ 2011թ. նոյեմբերի 4-6-ին, Երևանում կազմակերպվում է "Հոգեբանության և իրավունքի խաչմերուկները" խորագրով միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսն ընդհանուր քննարկման դաշտ է հրավիրում հոգեբանության տարբեր բնագավառների, իրավունքի, քրեաբանության, սոցիոլոգիայի և հարակից ոլորտների գիտնականների և պրակտիկ մասնագետների:
Կոնֆերանսի նպատակն է նախաձեռնել քննարկումներ և զեկուցումներ հոգեբանության, օրենքների, դատական և բանտային բարեփոխումների հետ իրավունքի և սոցիալական այլ գիտությունների փոխկապակցության, իրավախախտների վերականգնման, անչափահասների գործերով արդարադատության և այլ հարցերի շուրջ:
Ավելին`
այստեղ