Օրերս հայտարարվել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի երկրորդ` 2012թ. մրցույթը: Այս մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից և տրվում է երկու տարին մեկ անգամ, աստղագիտության և հարակից գիտությունների ոլորտներում կատարած մեծ նվաճումների համար: Այն աշխարհի խոշորագույն գիտական մրցանակներից մեկն է և կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար (հիշեցնենք, որ Նոբելյան մրցանակի այսօրվա համարժեքն է մոտ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար): Մրցանակին կարող են ներկայացվել առանձին գիտնականներ կամ գիտական խմբեր` ոչ ավել, քան 3 հոգուց բաղկացած:
Մրցույթի ժամկետն է 2012թ. մարտի 18-ը, արդյունքները հայտնի կդառնան 2012թ. հուլիսի 18-ին, իսկ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:
Գործում է անվանի աստղագետներից և ֆիզիկոսներից կազմված միջազգային հեղինակավոր հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանը, իսկ նրա կազմում են Միջազգային աստղագիտական միության պրեզիդենտ Ռոբերտ Ուիլյամսը, Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի 2010թ. հաղթող Միշել Մայորը և ուրիշներ:
Ավելին`
այստեղ