Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դիմում-հայտեր ներկայացնել Համայնքային շահերի պաշտպանության և հանրային մասնակցության դրամաշնորհային (ՀՇՊՀՄ) ծրագրի շրջանակներում: ՀՇՊՀՄ դրամաշնորհային ծրագրի նպատակն է` օժանդակել շահերի պաշտպանությամբ զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` իրականացնելու շահերի պաշտպանության՝ իրենց ընթացիկ ծրագրերը/նախաձեռնությունները, հանդես գալու իրենց կազմակերպությունների շահերի պաշտպանության նպատակներին համահունչ նոր նախաձեռնություններով:
Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի չափը չպետք է գերազանցի 3 500 000 ՀՀ դրամը և կարող է օգտագործվել առաջարկվող ծրագրի վարչական, մարդկային ռեսուրսների, տեխնիկական աջակցության և կազմակերպության առաքելությանը համապատասխանող` շահերի պաշտպանության նախաձեռնություններին ուղղված ծախսերի համար:
Սույն դրամաշնորհի շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերը պետք է ավարտված լինեն մինչև 2012թ-ի սեպտեմբերի 30-ը:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2011թ-ի նոյեմբերի 10-ը, ժ.17:00-ը:
Ավելին՝
այստեղ