Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է միջֆակուլտետային գիտաժողով` նվիրված Կենսաբանության հիմնահարցերին: Գիտաժողովի թեման է` "Կենսաբանության արդի խնդիրները": Գիտաժողովի հիմնական նպատակն է ֆակուլտետի գիտական պոտենցիալ ունեցող ուսանողների հայտնաբերումը և գիտական աշխատանքներ կատարելուն նախապատրաստելը և արդեն իսկ գիտական աշխատանքերով աչքի ընկած ուսանողներին ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռել իրենց գիտական ընդունակությունները զարգացնելու համար:
Գիտաժողովին կարող են մասնակցություն ունենալ կենսաբանական ֆակուլտետի ուսանողներ, ասպիրանտներ:
Գիտաժողովի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: Նախատեսվում է, որ գիտաժողովի մասնագիտական հանձնաժողովի կողմից երաշխավորված հոդվածները կհրատարակվեն ԵՊՀ ՈւԳԸ հոդվածների ժողովածուում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 15-ը:
Ավելին`
այստեղ