Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց

Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց

31.10.2011
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) կազմակերպում է Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց: Տվյալ դասընթացը կազմակերպված է այն անհատների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ աշխատակիցների համար, ովքեր ցանկանում են բարելավել և զարգացնել ծրագրի առաջարկի շարադրման իրենց հմտությունները: Դասընթացը հատկապես օգտակար կլինի այն մասնակիցների համար, որոնք արդեն ունեն որոշակի ծրագրային գաղափար և դրա հիման վրա ցանկանում են ձևակերպել ծրագրի մրցունակ առաջարկ: Դասընթացը կազմակերպված է դասավանդման տարբեր մեթոդների համակցությամբ (մտագրոհ, ներկայացում, քննարկումներ, գործնական վարժություններ):
Դասընթացի արդյունքում մասնակիցները կծանոթանան ներկայումս առկա դրամաշնորհային առաջարկների դիմում-հայտերի ձևաչափերին, կկարողանան շարադրել ծրագրի առաջարկի հիմնական բաղադրիչները, հնարավորություն կունենան մշակել ծրագրի առաջարկի առանձին մասեր, կմշակեն մրցունակ ծրագրի առաջարկի նախագիծ որևէ ծրագրային գաղափարի հիման վրա:

Դասընթացը վարում է Դիանա Տեր-Ստեփանյանը, ով ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ ունի ծրագրի մշակման, իրականացման, մոնիտորինգի և գնահատման, տրամաբանական կառուցվածքի մշակման ոլորտներում, և բազմաթիվ դասընթացներ ու խորհրդատվություններ է մատուցել այդ ոլորտներում:

Դասընթացը հաջողությամբ ավարտած (առնվազն դասընթացի 80%-ին մասնակցած) անձանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 4 և 5-ին, առաջին օրը` ժամը 10:00-17:00, երկրորդ օրը` 10:00-13:30 Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Պռոշյան 11/5 հասցեով:

Դասընթացի մասնակցության արժեքը` 23.000 դրամ է (առանց ԱԱՀ):

Դիմումների ընդունման վերջնաժամկետը` նոյեմբերի 2-ը, ժամը 16:00:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park