Մրցույթում կընտրվեն մասնակիցների կողմից ուղարկված 3 լավագույն հոդվածները, որոնց հաղթողը կստանա հատուկ մրցանակ և դիպլոմ՝ անձամբ Ֆիլիպ Կոտլերի ձեռքերից։ Մրցույթի հաղթողները` 3 լավագույն աշխատանքների հեղինակները, կմասնակցեն երրորդ թրեյնինգային սեսիային (Գիտելիքների Ֆորում) անվճար։ Մրցույթի մյուս 7 հավակնորդները կստանան հատուկ զեղչ (20%) Ֆիլիպ Կոտլերի սեմինարների մասնակցության համար: Հավակնորդերը կընտրվեն փուլ առ փուլ հեղինակավոր ժյուրիի մասնակցությամբ, որի կազմում կլինեն մարքեթինգի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև Kotler Impact ընկերության ներկայացուցիչ։ Մրցույթին ուղարկվող գիտահանրամատչելի հոդվածների ներկայացման պայմաններն ու ժամկետները։
Մրցույթին կարող են մասնակցել գիտահանրամատչելի հոդվածներ՝ գրված մարքեթինգի մասնագետների կողմից 01.08.2011-ից հետո։ Հոդվածները պետք է լուսաբանեն ժամանակակից Հայաստանի մարքեթինգի զարգացման արդիական հիմնախնդիրները, դրանց նկարագրությունը, վերլուծությունն ու եզրակացությունները։ Հոդվածները կարող են վերաբերել ինտեգրված մարքեթինգային հաղորդակցություններին, ստրատեգիական մարքեթինգին, օպերացիոն մարքեթինգին, գովազդին, PR, GR, IR, CSR, PPP և այլ բաղադրիչների, հատուկ մարքեթինգային գործիքների կիրառմանը, դրանց հիմնավորմանն ու գնահատականներին։ Հոդվածները պետք է լինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներից երկուսով։ Եթե հոդվածները արդեն հրապարակված են, ապա պետք է նշել հղումը սկզբնաղբյուրին։
Հոդվածի օպտիմալ ծավալը՝ 3-4 էջ մեքենագրած տեքստ (ֆորմատը՝ А/4, տառաչափը՝ 12,տառատեսակը՝ Arial, տողերի միջև հեռավորությունը՝ 1,5):
Անպայման նշեք համահեղինակներին, եթե այդպիսիք առկա են, և օգտագործեք նյութերն ու հղումները, որոնք չեն խախտում հեղինակային և այլ հարակից իրավունքներ։
Հոդվածներն ընդունվում են միայն տպագիր՝ ք.Երևան, Բաղրամյան 2, բն 28 հասցեով։ Հոդվածների ընդունման վերջնաժամկետը՝ 15.10.2011 թ.:
Ավելին`
այստեղ